Գլխավոր տեղեկություն
Номер
N 1284-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (24.11.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.11.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.11.2015
Дата вступления в силу
10.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 նոյեմբերի 2015 թվականի N 1284-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետն ու 5-րդ և 6.2-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ, քաղաք Եղեգնաձոր, Վ. Գևորգյան փողոց 1/2 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 54.8 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ` տարածք) (անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման N 02102015-10-0007 վկայական) մինչև 2025 թվականի դեկտեմբերի 25-ն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն) (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան 0015, Պարոնյան 21/1)՝ իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:

(1-ին կետը խմբ. 23.11.23 N 2028-Ա)

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպության միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 23.11.23 N 2028-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 9

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.11.2023, N 2028-Ա 24.11.2023, N 1284-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան