ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2020 թվականի |
թիվ 89 |
քաղ. Մինսկ |
«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ (ԵՆԹԱՈԼՈՐՏՆԵՐԻ) ՑԱՆԿՈՒՄ, ՈՐՈՆՑՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 23 որոշմամբ հաստատված՝ գույքի գնահատման ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագրի 26-րդ կետի իրագործման նպատակներով և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկում, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան, փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ա. Նովիկով |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ (ԵՆԹԱՈԼՈՐՏՆԵՐԻ) ՑԱՆԿՈՒՄ, ՈՐՈՆՑՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 67-րդ հոդվածի 1-ին կետին, «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 40-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 23 որոշմամբ հաստատված՝ գույքի գնահատման ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագրի 26-րդ կետի իրագործման նպատակով, և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 110 որոշմամբ հաստատված՝ ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկում, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան, կատարել հետևյալ փոփոխությունները՝
ավելացնել հետևյալ բովանդակությամբ 54-րդ կետը՝
«54. Գույքի գնահատման ծառայություններ (ՀԱԴ-ից՝ 72240 և 85990)13 հետևյալի առնչությամբ՝
1) բնակելի շենքերի և հողամասերի, ոչ բնակելի շենքերի և հողամասերի, ինչպես նաև բնակարանաշինության համար նախատեսված կամ չնախատեսված դատարկ հողերի գնահատման ծառայություններ, որոնք տրամադրվում են վարձատրության դիմաց կամ պայմանագրի հիման վրա.
2) գնահատման ծառայություններ՝ բացի անշարժ գույքին դասվողներից։». լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ հղումով՝
«13 Գործում է 2025 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համար.
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո՝ ծառայությունների միասնական շուկայի գործունեության շրջանակներում գնահատման գործունեություն իրականացնելու պայմանների նկատմամբ այն ընդհանուր մոտեցումներին համապատասխան, որոնցով նախատեսվում են «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 21 -րդ և 24-րդ կետերով սահմանված ազգային ռեժիմի տրամադրում՝ նշված արձանագրության 38-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան.
սահմանված կարգով՝ գնահատման գործունեության կարգավորման բովանդակային համարժեքությունը հաստատելուց հետո՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության մեջ սույն հղման երկրորդ պարբերությամբ նախատեսված փոփոխությունների կատարման արդյունքների հիման վրա.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից՝ համապատասխան օբյեկտների նկատմամբ գույքի գնահատման իրավունք տրամադրող թույլտվությունների նշումով գույքի գնահատման օբյեկտների համեմատական ցանկը հաստատելուց հետո։
Հայաստանի Հանրապետության (շարժական գույքի գնահատման ծառայությունների մասով) և Ղրղզստանի Հանրապետության համար գործում է 2025 թվականի հունվարի 1-ից՝ գույքի գնահատման ծառայություններ մատուցողների նկատմամբ որակավորման պահանջներ սահմանելու պարտավորություն սահմանող նորմատիվ իրավական ակտեր ընդունելու պայմանով։»։
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա նախապատրաստել և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաստատմանը մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ներկայացնել ծառայությունների միասնական շուկայի գործունեության շրջանակներում գնահատման գործունեություն իրականացնելու պայմանների նկատմամբ այն ընդհանուր մոտեցումների նախագիծը, որոնք նախատեսում են «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 21-րդ և 24-րդ կետերով սահմանված ազգային ռեժիմի տրամադրում՝ նշված արձանագրության 38-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան.
նախապատրաստել և մինչև 2023 թվականի հունվարի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմամբ հաստատվելու համար ներկայացնել համապատասխան օբյեկտների նկատմամբ գույքի գնահատման իրավունք տրամադրող թույլտվությունների նշումով գույքի գնահատման օբյեկտների համեմատական ցանկի նախագիծը։
3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝
ծառայությունների միասնական շուկայի գործունեության մեկնարկի օրվա դրությամբ ապահովել գույքի գնահատման ծառայություններ տրամադրողների ռեեստրի վարումը՝ անվճար, անժամկետ, չծանրաբեռնող և ծանուցողական հիմունքներով, ու գույքի գնահատման ծառայություններ տրամադրողների նկատմամբ որակավորման պահանջների կիրառումը.
սույն որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված ընդհանուր մոտեցումների հիման վրա անցկացնել գույքի գնահատման ծառայությունների հատվածի ծառայությունների միասնական շուկայի՝ 2025 թվականի հունվարի 1-ից գործունեության ապահովման մասով աշխատանքներն առանց արգելքների, բացառումների, սահմանափակումների, լրացուցիչ պահանջների և պայմանների։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: