ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 2023 թվականի N 156-Ն
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ ծանրաքաշ մեքենաների կշռման համակարգի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կողմից «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի հիման վրա կազմակերպվող երկու փուլով մրցույթի ընթացակարգի՝
1) ընտրված մասնակցի կողմից ներկայացվելիք որակավորման և պայմանագրի ապահովման չափերը, ինչպես նաև կանխավճարի մարման կարգը սահմանվում և 2-րդ փուլի հրավերով նախատեսվում են գնահատող հանձնաժողովի որոշմամբ, պայմանով, որ որակավորման ապահովման չափը չի կարող պակաս լինել գնման կանխատեսվող և հրավերով սահմանված գնի հինգ, իսկ պայմանագրի ապահովման չափը՝ տասը տոկոսից: Եթե ընտրված մասնակցի գնային առաջարկը գերազանցում է կանխատեսվող գինը, ապա սույն ենթակետով նախատեսված ապահովման չափերը հաշվարկվում են գնային առաջարկի նկատմամբ.
2) 2-րդ փուլի հրավերով նախատեսվում է նաև, որ մասնակցի կողմից ներկայացվող հայտի ապահովման չափը սահմանվում է գնման կանխատեսվող և հրավերով սահմանված գնի երեք տոկոսի չափով: Եթե մասնակցի գնային առաջարկը գերազանցում է կանխատեսվող գնի երեք տոկոսը, ապա հայտի ապահովման չափը հավասար է գնային առաջարկի երեք տոկոսին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
09.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2023 թվական: