ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
11 փետրվարի 2022 թ. |
Հ. 463-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆԻ Հ.163 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2601-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 12.01.2022թ. հ.22/4069 հանձնարարականը, դպրոցի մանկավարժական խորհրդի 17.01.2022թ. (հ.7 արձանագրություն), ծնողական խորհրդի 17.01.2022թ. (հ.4 արձանագրություն) որոշումները, ՀՀ ԿԳՄՍ նախարարի 25.01.2022 թվականի հ.01/09.3/1441-2022 գրությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 04.02.2022թ. հ.12/4069 զեկուցագիրը.
1. Հաստատել «Երևանի հ.163 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի №113-Ն հրամանով հաստատված կարգի պահանջների համաձայն՝ 7-օրյա ժամկետում կազմակերպել խորհրդի նախագահի ընտրությունները։
3. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 22-ի «Երևանի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի 2020 թվականի ապրիլի 30-ի հ.1554-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2601-Ա որոշման հավելվածի 9-րդ կետը:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի վրա:
Երևանի քաղաքապետ |
Հր. ՍարգսՅԱՆ |
Հավելված Երևանի քաղաքապետի 2022 թվականի 11.02-ի N 463-Ա որոշման |
«Երևանի հ.163 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը
Դպրոցի մանկավարժական խորհրդի ներկայացուցիչ |
Դպրոցի |
Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ)նախարարի ներկայացուցիչ | ||
Ազգանուն, անուն, հայրանուն |
Պաշտոնը |
Ազգանուն, անուն, հայրանուն |
Պաշտոնը | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Լալայան Անուշ Մանուկյան Գայանե Մերուժանի |
Թորոսյան Քրիստինե Մուսայելի Աղավելյան Լուսինե Գրիգորի |
Նազարյան Գարիկ Ռոբերտի Ավետիսյան Գորիկ Դավիթի Մկրտչյան Արևիկ Ռաֆայելի Մալխասյան Սոնա Վարդանի |
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող բաժնի պետ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն: «ԿԶՆԱԿ» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի դասընթացների և միջոցառումների կազմակերպման պատասխանատու |
Ասատրյան Սոնյա Զավենի |
«Երևանի հ.170 ավագ դպրոց» ՊՈԱԿ, ուսուցիչ |
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝ |
Դ. ՀամբարՅԱՆ |