ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2022 թվականի N 351-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 6-րդ հոդվածների աղյուսակներում, N 1 հավելվածում կատարել փոփոխություններ, լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 6, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
2. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում 1187. Գյուղատնտեսության արդիականացման ծրագրի «12003» և «12004» միջոցառումների անվանումից հանել «ֆինանսական վարձակալության՛» և «պետական» բառերը, 1224. Ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման ծրագրի «12001» միջոցառման անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Տնտեսության արդիականացման միջոցառմանը պետական աջակցություն», միջոցառման նկարագրությունը հետևյալ՝ «արտադրական հնարավորությունների արդիականացման և նոր տեխնոլոգիաների ներմուծման խթանման նպատակով մատչելի պայմաններով վարկերի տրամադրում», իսկ NN 9 և 9.1 հավելվածներում 1187. Ծրագրի «12003» միջոցառման շահառուների ընտրության չափանիշներում «ՀՀ կառավարության 16.03.2017 թ. թիվ 11-31 արձանագրային» բառերը փոխարինել «ՀՀ կառավարության 27.01.2022 թ. N 105-Լ» բառերով, 1224. ծրագրի «12001» միջոցառման շահառուների ընտրության չափանիշները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «ՀՀ կառավարության 26.03.2020 թ. N 355-Լ որոշման պահանջներին համապատասխանող սուբյեկտներ»։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել «Հազարամյակի Մարտահրավերներ» ծրագրի Ջրից Դեպի Շուկա բաղադրիչի նպատակային հաշվում առկա 600,000.0 հազ. դրամը պետական բյուջե վերադարձը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
23.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀՀ կառավարության 2022 թվականի |
ՀՀ կառավարության 2022 թվականի |
ՀՀ կառավարության 2022 թվականի |
ՀՀ կառավարության 2022 թվականի |
ՀՀ կառավարության 2022 թվականի |
ՀՀ կառավարության 2022 թվականի |
ՀՀ կառավարության 2022 թվականի |
ՀՀ կառավարության 2022 թվականի |
(հավելվածները փոփ. 29.12.22 N 2113-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մարտի 2022 թվական: