ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հոկտեմբերի 2023 թվականի N 1743-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 574-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 4-ի «Գազաբաշխիչ համակարգում ապօրինի սպառման դեպքերում սպառված բնական գազի ծավալի հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» N 574-Ն որոշման՝
1) նախաբանում «Համաձայն «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 9-ի N 10-Ն որոշման N 1 հավելվածի 14-րդ կետի`» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածի 2-րդ մասի «բ» կետով՝» բառերով.
2) «Գազաբաշխիչ համակարգում ապօրինի սպառման դեպքերում սպառված բնական գազի ծավալի հաշվարկման մեթոդիկան» շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
12.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականիհոկտեմբերի 12-ի N 1743-Ն որոշման |
«Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի հունիսի 4-ի N 574-Ն որոշման |
ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՍՊԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍՊԱՌՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԾԱՎԱԼԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ
1. Սույն մեթոդիկայով հաշվարկվում է ապօրինի գազասպառման դեպքում գազամատակարարման ցանցից արտահոսած գազի քանակությունը։
Այն կարող է կիրառվել նաև ջերմոցային գազերի կադաստրի հաշվարկման և Հայաստանի Հանրապետության էներգետիկ հաշվեկշռի կազմման ժամանակ:
2. Սույն մեթոդիկայի իմաստով ապօրինի սպառում է համարվում, երբ գազամատակարարման ցանցից բնական գազ է սպառվում առանց գազամատակարարման պայմանագրի։
3. Գազամատակարարման ցանցում ապօրինի սպառման հետևանքով առաջացած անցքերից գազամատակարարման ցանցից արտահոսած բնական գազի քանակությունը հաշվարկվում է (1) բանաձևի հիման վրա՝ յուրաքանչյուր միջադեպի ուսումնասիրման արդյունքում կազմված ակտում ամրագրված տվյալների (միջադեպի հետևանքով առաջացած անցքի մակերես, արտահոսքի տևողություն, վնասված հատվածում բնական գազի ճնշում և բացարձակ ջերմաստիճան) հիման վրա`
1
4. Միջադեպի հետևանքով գազամատակարարման ցանցի գազատարների լրիվ բացվածքի դեպքում գազամատակարարման ցանցից արտահոսած բնական գազի քանակությունը հաշվարկվում է (2) և (3) բանաձևերի հիման վրա.
1) եթե գազամատակարարման ցանցի վնասված հատվածում ճնշումը ցածր է 0.09 ՄՊա (բնական գազի հոսքի մինչկրիտիկական ռեժիմ), ապա գազամատակարարման ցանցի գազատարներից և սարքավորումներից արտահոսքերի քանակությունների հաշվարկման համար կիրառվում է հետևյալ բանաձևը`
2) եթե գազամատակարարման ցանցի վնասված հատվածում ճնշումը հավասար կամ բարձր է 0.09 ՄՊա-ից (բնական գազի հոսքի կրիտիկական ռեժիմ), ապա գազամատակարարման ցանցի գազատարներից և սարքավորումներից արտահոսքերի քանակությունների հաշվարկման համար կիրառվում է հետևյալ բանաձևը`
5. Միջադեպի վերացման նպատակով գազամատակարարման ցանցի գազատարների կամ սարքավորումների դատարկման ընթացքում գազամատակարարման ցանցից արտահոսած բնական գազի քանակությունը հաշվարկվում է դատարկվող երկրաչափական ծավալում պարունակվող բնական գազի նորմալ պայմանների բերման բանաձևով՝ (4), որպես ելակետային ընդունվում են աշխատանքների կատարման ակտում ամրագրված տվյալները`
6. Սույն մեթոդիկայում սահմանված բանաձևերում օգտագործված ֆիզիկական մեծությունների նշագրերի մեկնաբանությունները՝
DVար -գազամատակարարման ցանցի գազատարների կամ տեխնոլոգիական սարքավորումների վնասվածքի պատճառով առաջացած անցքերից արտահոսած բնական գազի քանակությունն է,
DVդատ -վնասվածքի պատճառով առաջացած անցքերի վերացման նպատակով գազամատակարարման ցանցի գազատարի վնասված հատվածի կամ սարքավորումների (փական, կոճ և այլն) դատարկման հետևանքով գազամատակարարման ցանցից արտահոսած բնական գազի քանակությունն է,
Pգ -բնական գազի բացարձակ ճնշումը` գազամատակարարման ցանցի վնասված գազատարում կամ սարքավորումներում [Պա],
P0 -միջավայրի ճնշումն է, ուր արտահոսվում է գազը՝ անկախ գազատարների տեղադրման եղանակից, որն ընդունվում է հավասար տեղանքի մթնոլորտային ճնշման արժեքին [Պա],
Tգ -բնական գազի բացարձակ ջերմաստիճանն է գազամատակարարման ցանցի վնասված գազատարում [K],
f-գազամատակարարման ցանցի գազատարների կամ տեխնոլոգիական սարքավորումների վրա առաջացած անցքի մակերեսն է [մ2 ],
φ-գործակից, որը հաշվի է առնում բնական գազի արտահոսքի արագության անհավասարաչափությունը, φ = 0.97,
ρգ -բնական գազի խտությունն է ստանդարտ պայմաններում [կգ/մ3 ],
k-ադիաբատի ցուցիչն է բնական գազի համար, k=1.3,
Z-բնական գազի սեղմելիության գործակիցն է,
d-գազամատակարարման ցանցի վնասվածքի հետևանքով դատարկվող գազատարների ներքին տրամագծերն են [մ],
L-գազամատակարարման ցանցի վնասվածքի հետևանքով դատարկվող գազատարների երկարություններն են [կմ],
τ-գազամատակարարման ցանցից բնական գազի արտահոսքի տևողությունն է [ժամ], երբ արտահոսքի տևողությունը հնարավոր չէ որոշել, ապա արտահոսքի տևողության հաշվարկային մեծությունն ընդունվում է հավասար`
ա. 960 ժամ` վերգետնյա գազատարից կամ տեխնոլոգիական սարքավորումից արտահոսքի դեպքում,
բ. 1440 ժամ` ստորգետնյա գազատարից կամ տեխնոլոգիական սարքավորումից արտահոսքի դեպքում:»:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
12.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հոկտեմբերի 2023 թվական: