ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 փետրվարի 2022 թվականի |
թիվ 28 |
քաղ. Մոսկվա |
ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ II ԳԼԽՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 57-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 20-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ Սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների II գլխում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի փետրվարի 22-ի թիվ 28 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների II գլխում կատարվող
1. 1-ին բաժնի տեքստում «0410 00 000 0-ից» բառերը փոխարինել «0410-ից» բառերով, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «1510 00» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «1510» ծածկագրով, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «2935 00» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «2935» ծածկագրով։
2. 5-րդ բաժնի I ենթաբաժնում ենթաբաժնի անվանումից հետո ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3402 11, 3402 11 100 0, 3402 11 900 0, 3402 12 000 0, 3402 13 000 0, 3402 19 000 0, 3402 20» ծածկագրերը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3402 31 000 0, 3402 39 000 0, 3402 41 000 0, 3402 42 000 0, 3402 49 000 0, 3402 50 000 0» ծածկագրերով։
3. 6-րդ բաժնի 1-ին կետում՝
ա) իններորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Փայտատաշեղային սալեր, ուղղորդված փայտատաշեղային սալեր (OSB) և նույնանման սալեր (օրինակ՝ վաֆլենման սալիկները)՝ փայտանյութից կամ այլ փայտացած նյութերից՝ խեժերով կամ օրգանական այլ կապակցող նյութերով չներծծված կամ ներծծված (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4410 ծածկագիր)»
բ) տասնմեկերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սոսնձած նրբատախտակ, նրբատախտակով երեսապատված պանելներ և նույնանման շերտավոր փայտանյութ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4412 ծածկագիր)»
գ) տասներեքերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Փայտե արտադրատեսակներ՝ խճանկարային, և փայտե արտադրատեսակներ՝ դրվագազարդ կահույքի փայտե առարկաներ՝ 94-րդ խմբում չնշված (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4420-ից ծածկագիր)»
դ) քսանմեկերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գորգեր և հատակի այլ մանածագործական ծածկույթներ (ներառյալ՝ ստևախիտ (turf))՝ թափակար նրբախավով, պատրաստի կամ անավարտ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5703 ծածկագիր)»
ե) քսաներկուերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գորգեր և հատակի այլ մանածագործական ծածկույթներ՝ թաղիքից կամ նրբաթաղիքից, առանց թափակար նրբախավի կամ ոչ թաղիքե, պատրաստի կամ անավարտ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5704 ծածկագիր)».
զ) քսանհինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Լինոլեում՝ ըստ ձևի չձևած կամ ձևած. հատակի ծածկույթներ՝ մանածագործվածքային հիմքով՝ ըստ ձևի չձևած կամ ձևած (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5904 ծածկագիր)»
է) քսանութերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պանելներ, սալեր, սալիկներ, բլոկներ և բուսական թելերից, ծղոտից կամ տաշեղներից, մանրատաշեղից, մասնիկներից, փայտաթեփից կամ փայտանյութի այլ թափոններից պատրաստված նույնանման արտադրատեսակներ՝ ցեմենտով, գիպսով կամ այլ հանքային կապակցող նյութերով շեղջաքարացված (ագլոմերացված)(ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 6808 00 000 0 ծածկագիր)».
ը) երեսուներորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սալարկման քարեր, երեսապատման սալիկներ` հատակների, վառարանների, բուխարիների կամ պատերի համար՝ կերամիկական. խորանարդիկներ կերամիկական՝ խճանկարային աշխատանքների համար, և նույնանման արտադրատեսակներ՝ հիմքով կամ առանց հիմքի․ կերամիկական արտադրատեսակներ հարդարման համար (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 6907 ծածկագիր)».
թ) երեսունմեկերորդ պարբերությունը հանել։
4. 7-րդ բաժնում՝
ա) 7-րդ բաժնի տեքստում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8517 12 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8517 13 000 0, 8517 14 000 0» ծածկագրերով։
բ) 1-ին հավելվածի աղյուսակի առաջին սյունակի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը»։
5. 10-րդ բաժնի 2-րդ ենթաբաժնում ենթաբաժնի անվանումից հետո ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «611300» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «6113 00» ծածկագրով։
6. 11-րդ բաժնում՝
ա) 11-րդ կետում կետի անվանումից հետո ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «7802 000 000» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «7802 00 000 0» ծածկագրով, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «7902 000 000» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «7902 00 000 0» ծածկագրով, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8002 000 000» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8002 00 000 0» ծածկագրով
բ) 12-րդ կետից կետի անվանումից հետո ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «6908» ծածկագիրը հանել։
7. 12-րդ բաժնում՝
ա) բաժնի անվանումից հետո և 1-ին ենթաբաժնում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9619 00 310 0, 9619 00 390 0» ծածկագրերը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9619 00» ծածկագրով։
բ) 1-ին աղյուսակում՝
առաջին սյունակի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը»․
48-րդ խմբում՝
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4803 00 ծածկագրով դիրքի երկրորդ սյունակից «կամ խանձարուրներ» բառերը հանել
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4818 ծածկագրով դիրքի երկրորդ վանդակից «մանկական խանձարուրներ, խծուծներ (տամպոններ),» բառերը հանել
56-րդ խումբը և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9619 00 310 0, 9619 00 390 0 ծածկագրերով դիրքերը հանել:
Լրացնել հետևյալ բովանդակությամբ 96-րդ խումբ.
« |
|
»: |
8. 14-րդ բաժնի 5-րդ կետում առաջին աղյուսակի սյունակի «Անհատական պաշտպանության միջոցների և դրանց պատրաստման համար նյութերի ցանկը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով» անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը»։
9. 15-րդ բաժնի 1-ին ենթաբաժնի 2-րդ կետի «բ» ենթակետում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3101» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3101 00 000 0» ծածկագրով։
10. 16-րդ բաժնում՝
ա) բաժնի տեքստում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «7323 93-ից, 7323 94-ից, 7323 99 990 0-ից» բառերը փոխարինել «7323 93 000 0-ից, 7323 94 000 0-ից, 7323 99 000 0-ից» բառերով
բ) 1-ին աղյուսակում՝
առաջին սյունակի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը»․
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8516 60 109 0 ծածկագրով դիրքի երկրորդ սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Էլեկտրական սալօջախներ (որոնք առնվազն ունեն ջեռապահարան և էլեկտրաջեռուցիչ տարրերով պանել)՝ բացի կենցաղային ստացիոնար էլեկտրական սալօջախներից»։
11. 17-րդ բաժնում՝
ա) 1-ին կետի տեքստում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8421 39200» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8421 39 200» ծածկագրով.
բ) 1-ին հավելվածում՝
առաջին սյունակի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը»
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 6808 00 000 0 ծածկագրով դիրքի երկրորդ սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պանելներ, սալեր, սալիկներ, բլոկներ և բուսական թելերից, ծղոտից կամ տաշեղներից, մանրատաշեղից, մասնիկներից, փայտաթեփից կամ փայտանյութի այլ թափոններից պատրաստված նույնանման արտադրատեսակներ՝ ցեմենտով, գիպսով կամ այլ հանքային կապակցող նյութերով շեղջաքարացված (ագլոմերացված)»
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8414 ծածկագրով դիրքի երկրորդ սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պոմպեր՝ օդային կամ վակուումային, օդային կամ գազային կոմպրեսորներ և օդափոխիչներ օդափոխիչ կամ վերաշրջանառու օդաքաշ թասակներ կամ պահարաններ՝ օդափոխիչներով, ֆիլտրերով կամ առանց ֆիլտրերի. անգազանցիկ պահարաններ՝ կենսաբանական անվտանգության, ֆիլտրերով կամ առանց ֆիլտրերի»։
12. 18-րդ բաժնում՝
ա) բաժնի տեքստում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9021 10 900 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9021 10 800 9» ծածկագրով.
բ) 1-ին հավելվածում՝
առաջին սյունակի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը»․
48-րդ խմբում՝
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4803 00 ծածկագրով դիրքի երկրորդ սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Արդուզարդի թղթե անձեռոցիկներ կամ անձեռոցիկներ դեմքի համար, սրբիչներ և տնտեսական-կենցաղային կամ սանիտարահիգիենիկ նշանակության թղթի այլ տեսակներ, թաղանթանյութի բամբակ և թաղանթանյութի մանրաթելից քաթան՝ խորշոմավորված կամ հարթ մակերևույթով, ծալքավոր կամ ոչ ծալքավոր, դրոշմատպված կամ առանց դրոշմատպման, ծակոտած կամ չծակոտած, ներկված կամ չներկված մակերեսով, տպված կամ չտպված, գլանափաթեթներով կամ թերթերով».
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4818 ծածկագրով դիրքի երկրորդ սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Զուգարանի թուղթ և նույնանման թուղթ, թաղանթանյութի բամբակ կամ թաղանթանյութի բամբակից քաթան՝ ստացված տնտեսական-կենցաղային կամ սանիտարահիգիենիկ նշանակության թաղանթանյութի մանրաթելերից, 36 սմ-ից ոչ ավելի լայնությամբ գլանափաթեթներով կամ կտրտած՝ ըստ չափի կամ ձևի. թաշկինակներ, կոսմետիկ անձեռոցիկներ, սրբիչներ, սփռոցներ, անձեռոցիկներ, սավաններ և տնտեսական-կենցաղային, սանիտարահիգիենիկ կամ բժշկական նշանակության նույնանման արտադրատեսակներ, հագուստի առարկաներ և հագուստի պարագաներ՝ թղթի զանգվածից, թղթից, թաղանթանյութի բամբակից կամ թաղանթանյութի մանրաթելերից պատրաստված քաթանից».
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9619 00, 9619 00 110 0, 9619 00 130 0, 9619 00 190 0, 9619 00 210 0, 9619 00 290 0 ծածկագրերով դիրքերը հանել․
56-րդ խմբից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9619 00 310 0, 9619 00 390 0 ծածկագրերով դիրքերը հանել:
90-րդ խմբում՝
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9021 ծածկագրով դիրքի երկրորդ սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Օրթոպեդիկ հարմարանքներ, ներառյալ՝ հենակները, վիրաբուժական գոտիները և կալանդները․ բեկակալներ և այլ հարմարանքներ՝ կոտրվածքները բուժելու համար. մարմնի արհեստական մասեր․ լսողական ապարատներ և այլ հարմարանքներ՝ մարմնի վրա կրելու, մոտը պահելու կամ մարմնի մեջ պատվաստվելու համար՝ օրգանի արատը կամ դրա անաշխատունակությունը փոխհատուցելու համար»
94-րդ խմբից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 96-րդ խումբ.
« |
|
»: |
13. 19-րդ բաժնում՝
ա) 1-ին կետում՝
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «250700» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «2507 00» ծածկագրով, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3402 11, 3402 11 100 0, 3402 11 900 0, 3402 12 000 0, 3402 13 000 0, 3402 19 000 0, 3402 20» ծածկագրերը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3402 31 000 0, 3402 39 000 0, 3402 41 000 0, 3402 42 000 0, 3402 49 000 0, 3402 50 000 0» ծածկագրերով
բ) 4-րդ ենթակետի 4․1 կետի «*» տողատակի ծանոթագրության մեջ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3402 11, 3402 12 000 0, 3402 13 000 0» ծածկագրերը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3402 31 000 0, 3402 39 000 0, 3402 41 000 0, 3402 42 000 0» ծածկագրերով։
14. 20-րդ բաժնի 1-ին ենթաբաժնի 1-ին կետում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «2942» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «2942 00 000 0» ծածկագրով։
Պաշտոնական հրապարակման օրը՝
4 մայիսի 2023 թվական: