ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մարտի 2023 թվականի թիվ 29-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 235-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 235-Ն որոշման մեջ բյուջեի եկամտային և ծախսային մասերում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Եկամտային մաս
1) «Այլ դոտացիաներ» 1254 տողում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «349691600 երեք հարյուր քառասունինը միլիոն վեց հարյուր իննսունմեկ հազար վեց հարյուր» թվով և բառերով:
2. Ծախսային մաս
1) Գյուղատնտեսություն բաժնի 04.2.1 դասակարգմամբ
ա) «Այլ նպաստներ բյուջեից» (4729) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «339506400 երեք հարյուր երեսունինը միլիոն հինգ հարյուր վեց հազար չորս հարյուր» թվով և բառերով: /Արթիկ համայնքում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագրի մասնակիցներին փոխհատուցում/:
բ) «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» (4112) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «10185200 տաս միլիոն մեկ հարյուր ութսունհինգ հազար երկու հարյուր» թվով և բառերով: /Արթիկ համայնքում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագրի շրջանակներում անցկացվող մոնիթորինգի հանձնաժողովի 32 անդամներին դրամական խրախուսում – 10185200 (տաս միլիոն մեկ հարյուր ութսունհինգ հազար երկու հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ/:
2) Հանգստի և սպորտի ծառայություններ բաժնի 08.1.1 դասակարգմամբ «Այլ կապիտալ դրամաշնորհներ» (4657) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «12800000 տասներկու միլիոն ութ հարյուր հազար» թվով և բառերով: /Արթիկ համայնքի թվով 4 բնակավայրերում՝ Արթիկ, Պեմզաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կառուցված ֆուտբոլի փոքր խաղադաշտերի համար որպես ծրագրի համաֆինանսավորման գումար/:
3) Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ բաժնի 11.1.2 դասակարգմամբ «Պահուստային միջոցներ» (4891) հոդվածում գրված «207094400 երկու հարյուր յոթ միլիոն իննսունչորս հազար չորս հարյուր» թիվը և բառերը փոխարինել «194294400 մեկ հարյուր իննսունչորս միլիոն երկու հարյուր իննսունչորս հազար չորս հարյուր» թվով և բառերով:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու անդամներ
Կողմ (16) Ոսկանյան Սալնազարյան Աղրամանյան Բաղդասարյան Գևորգյան Հովհաննիսյան Գևորգյան Պետրոսյան Հարությունյան Տոնոյան Սահակյան Հաջաթյան Մինասյան Ռափյան Վարդանյան Մկրտչյան |
Դեմ (1) Աստոյան
|
Ձեռնպահ (0)
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ
2023 թվականի մարտի 15 |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 ապրիլի 2023 թվական: