ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2015 թվականի N 1301-Ն
ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ (ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ) ՄԱՍԵՐԻ ՈՒ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) տարանցիկ փոխադրման եզրակացության (թույլատրող փաստաթղթի) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ տարանցիկ փոխադրման ԴԵՊՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ (ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ) ՄԱՍԵՐԻ ՈՒ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 15.12.16 N 1354-Ն)
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 4-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 6-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) երրորդ երկրներից քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ներմուծման, արտահանման և (կամ) տարանցիկ փոխադրման եզրակացության (թույլատրող փաստաթղթի) տրամադրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցման դեպքում սահմանափակումների ենթակա քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
3) երրորդ երկրներից քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ներմուծման, արտահանման և (կամ) տարանցիկ փոխադրման եզրակացության (թույլատրող փաստաթղթի) ձևը` համաձայն N 3 հավելվածի.
4) երրորդ երկրներից քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ներմուծման, արտահանման և (կամ) տարանցիկ փոխադրման եզրակացության (թույլատրող փաստաթղթի) լրացման կարգը` համաձայն N 4 հավելվածի:
(1-ին կետը փոփ., լրաց. 15.12.16 N 1354-Ն)
2. Սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
(2-րդ կետը փոփ. 15.04.22 N 497-Ն)
3. Սահմանել, որ սույն որոշման գործողությունը չի տարածվում`
1) ռազմական նշանակության արտադրանք համարվող զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի և փամփուշտների ներմուծման, արտահանման, տարանցման վրա.
2) զինված ուժերի, պետական ռազմականացված կազմակերպությունների, մաքսային մարմինների և դատախազության կարիքների համար քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի և փամփուշտների ներմուծման և (կամ) արտահանման վրա.
3) մինչև 1899 թվականն արտադրված հրազենի (բացառությամբ կենտրոնական բոցավառման ունիտար փամփուշտներ կրակողների), նետողական, օդաճնշիչ և մինչև 1945 թվականի վերջն արտադրված սառը զենքի արտահանման վրա.
4) մշակութային արժեք ունեցող, սակայն հնաոճի շարքը չդասված զենքի արտահանման հետ կապված հարաբերությունների վրա:
(3-րդ կետը խմբ. 15.12.16 N 1354-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. նոյեմբերի 17 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1301-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ (ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ) ՄԱՍԵՐԻ ԵՎ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ եզրակացության (թույլատրող փաստաթղթի) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
(վերնագիրը խմբ. 15.12.16 N 1354-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1301-Ն որոշման N 2 հավելվածով նախատեսված ծառայողական և քաղաքացիական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների (այսուհետ՝ զենք)` երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից երրորդ երկրներ արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրման (այսուհետ` ներմուծում, արտահանում, տարանցիկ փոխադրում) դեպքում եզրակացության (թույլատրող փաստաթղթի) տրամադրման գործընթացների հետ կապված հարաբերությունները։
2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն են`
1) լիազոր մարմին` սույն որոշման շրջանակներում զենքի արտահանման, ներմուծման և (կամ) տարանցիկ փոխադրման եզրակացություն տրամադրելու իրավասություն ունեցող մարմին.
2) հնաոճ զենքի պատճեն` հնաոճ զենքի նմուշի բնօրինակի կամ գծագրերի հիման վրա պատրաստված զենք` հնաոճ զենքի կառուցվածքի, արտաքին տեսքի և գեղարվեստական ձևավորման նույն կամ մասշտաբային վերարտադրությամբ, որն իր մեջ չի պարունակում հնաոճ զենքի կամ այլ տեսակի զենքի իսկական մասեր.
3) հնաոճ զենքի կրկնօրինակ` հնաոճ զենքի նմուշի բնօրինակի, գծագրերի կամ նկարագրի հիման վրա պատրաստված զենք` հնաոճ զենքի կառուցվածքի, արտաքին տեսքի կամ գեղարվեստական ձևավորման ստեղծագործական ձևափոխմամբ, որը մշակութային արժեք է` որպես գեղարվեստական ստեղծագործության և դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշ։
3. Հնաոճ զենքի, ինչպես նաև մշակութային արժեք ունեցող, սակայն հնաոճի շարքը չդասված զենքի արտահանումը, որը ներառված է միասնական ցանկի 2.20 բաժնում, իրականացվում է՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 981-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության թույլտվությամբ` արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության հիման վրա:
II. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Իրավաբանական անձանց եզրակացություն տրվում է հետևյալ դեպքերում՝
1) զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց` զենքի ներմուծման և (կամ) արտահանման, իսկ զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց` զենքի ներմուծման.
2) մարզական կազմակերպություններին` սպորտային միջոցառումներին մասնակցելու նպատակով զենքի ժամանակավոր ներմուծման և (կամ) ժամանակավոր արտահանման.
3) Եվրասիական տնտեսական միության սահմաններում (սահմաններից դուրս) ցուցահանդեսներին մասնակցելու նպատակով զենքի ժամանակավոր ներմուծման և (կամ) ժամանակավոր արտահանման.
4) Եվրասիական տնտեսական միության սահմաններում (սահմաններից դուրս) անցկացվող պատմամշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով զենքի ժամանակավոր ներմուծման և (կամ) ժամանակավոր արտահանման.
5) համապատասխանության փորձարկումների (սերտիֆիկացման կամ համապատասխանության հավաստման) նպատակով զենքի ներմուծման և (կամ) արտահանման.
6) զենքի վերանորոգման, փոխարինման և վերադարձման նպատակով ներմուծման և (կամ) արտահանման.
7) որսի մասնակցելու նպատակով զենքի ժամանակավոր ներմուծման և (կամ) ժամանակավոր արտահանման։
5. Ֆիզիկական անձանց եզրակացություն տրվում է հետևյալ դեպքերում՝
1) անձնական օգտագործման համար երրորդ երկրից ձեռք բերած զենքի Հայաստանի Հանրապետություն ներմուծման.
2) սպորտային միջոցառումներին մասնակցելու նպատակով անձնական օգտագործման համար զենքի ժամանակավոր ներմուծման և (կամ) ժամանակավոր արտահանման.
3) որսի մասնակցելու նպատակով անձնական օգտագործման համար զենքի ժամանակավոր ներմուծման և (կամ) ժամանակավոր արտահանման.
4) Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար զենքի ներմուծման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից մշտական բնակության մեկնող ֆիզիկական անձանց կողմից զենքի արտահանման.
5) Եվրասիական տնտեսական միության սահմաններում (սահմաններից դուրս) անցկացվող ցուցահանդեսներին, պատմամշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով անձնական օգտագործման համար զենքի ժամանակավոր ներմուծման և (կամ) ժամանակավոր արտահանման.
6) համապատասխանության փորձարկումների (սերտիֆիկացման կամ համապատասխանության հավաստման) նպատակով անձնական օգտագործման համար զենքի ներմուծման.
7) անձնական օգտագործման համար զենքի վերանորոգման, փոխարինման և վերադարձման նպատակով ներմուծման և (կամ) արտահանման.
8) անձնական օգտագործման համար երրորդ երկրների կամ դրանց կառավարությունների ղեկավարների պարգևատրման փաստաթղթերի հիման վրա որպես պարգև տրված զենքի ներմուծման և (կամ) արտահանման.
9) անձնական օգտագործման համար հնաոճ զենքերի կրկնօրինակների և պատճենների ներմուծման և (կամ) արտահանման։
6. Սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերում նշված դեպքերում եզրակացություն ստանալու համար էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում՝ թղթային եղանակով լիազոր մարմին են ներկայացվում հետևյալ տեղեկությունները, որոնք կարող են նաև ներառվել դիմումում, և փաստաթղթերը՝
1) եզրակացություն ստանալու մասին դիմում, որը ներառում է զենքի ներմուծման և (կամ) արտահանման նպատակը հիմնավորող (հրավեր, պայմանագիր և այլն), ինչպես նաև տվյալ զենքի տեսակը (զենքի խմբաքանակը) ձեռք բերելու իրավունքը հավաստող փաստաթղթերը կամ դրանց պատճենները.
2) իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը, գործունեություն իրականացնելու վայրը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հաշվառման հասցեն, անձնագրի պատճենը.
3) արտահանվող կամ ներմուծվող զենքի տեսակը, մոդելը, տրամաչափը և քանակը, իսկ փամփուշտների դեպքում` տրամաչափը և քանակը.
4) ժամանակավոր ներմուծման և (կամ) ժամանակավոր արտահանման դեպքում` զենքի համարային հաշվառման ցուցակը, որում նշվում են զենքերի տեսակները, մոդելները, համարները, փամփուշտների տրամաչափերն ու քանակը, ինչպես նաև ժամանակավոր ներմուծման և (կամ) ժամանակավոր արտահանման ժամկետները.
5) ուղարկող և ստացող երկրները, իրավաբանական անձանց անվանումները և գտնվելու վայրերը (իրավաբանական անձանց դեպքում).
6) տարանցիկ երկիրը (տարանցման դեպքում).
7) սերտիֆիկատ կամ զենքի նույնականացումը հավաստող այլ փաստաթուղթ կամ դրա պատճենը.
8) պետական տուրքի վճարման անդորրագիրը:
(6-րդ կետը լրաց. 20.10.22 N 1622-Ն)
7. Լիազոր մարմնի կողմից եզրակացությունը տրամադրվում կամ մերժվում է փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:
8. Եթե դիմումատուի կողմից ներկայացված փաստաթղթերը լրիվ չեն կամ թերի են, կամ դիմումում առկա են ձևական սխալներ, ապա դիմումատուին հնարավորություն է տրվում երկու աշխատանքային օրվա ընթացքում շտկելու սխալները կամ համալրելու փաստաթղթերի ցանկը:
9. Եզրակացության տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով՝
1) ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները սույն կարգի 8-րդ կետում նշված ժամկետում չեն շտկվել, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ, կամ չեն ներկայացվել պահանջվող փաստաթղթերը.
2) զենքի արտադրության կամ առևտրի լիցենզիայի գործողությունը դադարեցված է կամ կասեցված.
3) Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի պաշտպանության նպատակով.
4) տվյալ տեսակի զենքի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում արգելված է:
10. Լիազոր մարմնի կողմից եզրակացության տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:
11. (կետն ուժը կորցրել է 20.10.22 N 1622-Ն)
12. Մաքսային մարմինները եզրակացությունների կատարման վերաբերյալ տեղեկություններն էլեկտրոնային եղանակով յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ ներկայացնում են լիազոր մարմին:
13. Տրված եզրակացությունները չեն կարող վերաձևակերպվել արտաքին առևտրային գործունեության այլ մասնակիցների անունով։ Չի թույլատրվում փոփոխություններ կատարել տրված եզրակացությունների մեջ։
14. Եզրակացությունում փոփոխություններ չեն կատարվում, դրա ժամկետը չի երկարացվում, անհրաժեշտության դեպքում, սույն կարգին համապատասխան, տրվում է նոր եզրակացություն, իսկ նախկինում թղթային եղանակով տրված եզրակացությունը վերադարձվում է լիազոր մարմին:
(14-րդ կետը լրաց. 20.10.22 N 1622-Ն)
15. Թղթային եղանակով տրված եզրակացության կորստի դեպքում լիազոր մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, արտաքին առևտրային գործունեության մասնակցի գրավոր դիմումի հիման վրա, տրամադրում է բնօրինակի նման ձևակերպվող և «Կրկնօրինակ» նշագրում պարունակող եզրակացության կրկնօրինակը։
(15-րդ կետը լրաց. 20.10.22 N 1622-Ն)
16. Լիազոր մարմնի կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց եզրակացությունը տրվում է էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) էլեկտրոնային համակարգի միջոցով։
Այլ երկրներում ներկայացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ինչպես նաև անհաղթահարելի ուժի առկայության դեպքում լիազոր մարմնի կողմից եզրակացությունը կարող է տրամադրվել նաև թղթային եղանակով:
(16-րդ կետը լրաց. 20.10.22 N 1622-Ն)
(հավելվածը խմբ. 15.12.16 N 1354-Ն, լրաց., փոփ. 20.10.22 N 1622-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1301-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ (ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ) ՄԱՍԵՐԻ ՈՒ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ
(վերնագիրը խմբ. 15.12.16 N 1354-Ն)
NN |
Ապրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի |
1 |
2 |
3 |
1. |
Գազային ատրճանակներ և ռևոլվերներ, այդ թվում` ռետինե գնդակներով փամփուշտներով կրակելու հնարավորությամբ |
9302 00 000 0-ից |
2. |
Ակոսափող սպորտային ատրճանակներ և ռևոլվերներ |
9302 00 000 0-ից |
3. |
Ակոսափող ծառայողական ատրճանակներ և ռևոլվերներ |
9302 00 000 0-ից (բացառությամբ ռազմական նշանակության արտադրանքի) |
4. |
Սպորտային ողորկափող հրազեն |
9303 20-ից |
5. |
Սպորտային ակոսափող հրազեն |
9303 30 000 0-ից |
6. |
Որսորդական միփողանի ողորկ-երկարափող հրազեն |
9303 20 100 0-ից |
7. |
Որսորդական երկփողանի կամ համակցված հրազեն |
9303 20 950 0-ից |
8. |
Որսորդական երկփողանի ողորկափող հրազեն, այդ թվում` տարբեր տրամաչափի փողերով |
9303 20 950 0-ից |
9. |
Որսորդական ակոսափող հրազեն |
9303 30 000 0-ից |
10. |
Որսորդական օդաճնշիչ զենք` ոչ ավելի, քան 25 ջոուլ փողային էներգիայով |
9304 00 000 0-ից |
11. |
Սպորտային օդաճնշիչ երկարափող զենք` 3 ջոուլից ավելի փողային էներգիայով |
9304 00 000 0-ից |
12. |
Սպորտային օդաճնշիչ ատրճանակներ և ռևոլվերներ` 3 ջոուլից ավելի փողային էներգիայով |
9304 00 000 0-ից |
13. |
Սպորտային ատրճանակների և ռևոլվերների հիմնական (բաղկացուցիչ) մասեր |
9305 10 000 0-ից |
14. |
Ծառայողական ատրճանակների և ռևոլվերների հիմնական (բաղկացուցիչ) մասեր |
9305 10 000 0-ից (բացառությամբ |
15. |
Որսորդական և սպորտային ողորկափող հրազենի փողեր |
9305 20 000 1-ից |
16. |
Որսորդական և սպորտային հրազենի ակոսավոր փողեր |
9305 20 000 1-ից |
17. |
Որսորդական և սպորտային ողորկափող հրազենի այլ հիմնական (բաղկացուցիչ) մասեր (փակաղակ, թմբուկ, իրան, փողատուփ, փողի պահպանակ, հարվածաձգանային մեխանիզմ և դրա մասեր ու պարագաներ) |
9305 20 000 9-ից |
18. |
Որսորդական և սպորտային ակոսափող հրազենի հիմնական (բաղկացուցիչ) մասեր (փող, փակաղակ, թմբուկ, իրան, փողատուփ, փողի պահպանակ, հարվածաձգանային մեխանիզմ և դրա մասեր ու պարագաներ) |
9305 20 000-ից |
19. |
Սպորտային և որսորդական ողորկափող հրազենի փամփուշտներ, այդ թվում` փորձարկիչ |
9306 21 000 0-ից |
20. |
Սպորտային, ծառայողական ատրճանակների և ռևոլվերների փամփուշտներ |
9306 30 100 0-ից (բացառությամբ ռազմական նշանակության արտադրանքի) |
21. |
Սպորտային և որսորդական ակոսափող հրազենի (բացի ատրճանակներից և ռևոլվերներից), ինքնապաշտպանական գազային զենքի փամփուշտներ, այդ թվում` փորձարկիչ |
9306 30 900 0-ից |
22. |
Որսորդական և սպորտային ողորկափող հրազենի հրապատիճավորված պարկուճներ |
9306 29 000 0-ից |
23. |
Որսորդական և սպորտային ակոսափող հրազենի հրապատիճավորված պարկուճներ (բացի ատրճանակներից և ռևոլվերներից) |
9306 30 900 0-ից |
24. |
Ինքնապաշտպանական գազային զենքի հրապատիճավորված պարկուճներ |
9306 30 900 0-ից |
25. |
Սպորտային և ծառայողական ատրճանակների և ռևոլվերների հրապատիճավորված պարկուճներ |
9306 30 100 0-ից (բացառությամբ ռազմական նշանակության արտադրանքի) |
26. |
Հրապատիճներ՝ ծառայողական և քաղաքացիական զենքի փամփուշտների համար |
3603 30 000 0-ից |
27. |
Որսորդական սառը շեղբավոր զենք (որսորդական դանակներ և դաշույններ) |
9307 00 000 0-ից |
28. |
Սպորտային սառը շեղբավոր զենք |
9307 00 000 0-ից |
29. |
Այլ սառը շեղբավոր զենք (սառը շեղբավոր զենք՝ նախատեսված կրելու կազակական համազգեստի հետ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային տարազների հետ` նախատեսված հավաքածուներ կազմելու համար) |
9307 00 000 0-ից |
30. |
Սպորտային աղեղներ և արբալետներ |
9506 99 900 0-ից |
31. |
ՀՀ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հանրապետական գործադիր մարմնի պահանջներին և առողջապահության հանրապետական մարմնի սահմանած նորմերին համապատասխանող էլեկտրահարող սարքեր և կայծային պարպիչներ |
9304 00 000 0-ից |
32. |
Կառուցվածքով միայն լուսային, ծխային կամ ձայնային ազդանշաններ արձակելու համար նախատեսված՝ 6 մմ-ից ավելի տրամաչափի ազդանշանային զենք |
9303-ից |
33. |
Հնաոճ զենքի կրկնօրինակներ և պատճեններ |
93-ից |
1. Սույն ցանկի կիրառման նպատակով անհրաժեշտ է ղեկավարվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանումով:
(հավելվածը խմբ. 15.12.16 N 1354-Ն, փոփ. 15.04.22 N 497-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1301-Ն որոշման |
Ձև
Ե Զ Ր Ա Կ Ա Ց Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
(ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ)
Заключение (разрешительный документ)
ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ (ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ) ՄԱՍԵՐԻ ՈՒ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ
О ввозе, вывозе и транзите служебного и гражданского оружия, его основных (составных) частей и патронов к нему из третьих стран
N ________/201__/_____
___________________________________________________________________________________
(եզրակացությունը տված Եվրասիական տնտեսական միության անդամ պետության պետական մարմնի անվանումը)
(Наименование органа государственной власти государства члена Евразийского экономического союза, выдавшего заключение)
Տրվել է (выдано)
___________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, երկիրը, ֆիզիկական անձի դեպքում ազգանունը, անունը, հայրանունը)
(Название организации, адрес, страна, для физических лиц Ф.И.О.)
Տեղափոխման ձևը (вид перемещения)_____________________________________________________
______________________________________ (Раздел Единого перечня товаров) ______________________________________ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը) (Код TH ВЭД ТС)
NN |
Ապրանքի անվանումը |
Քանակը |
Չափի միավորը |
Ստացողը/ուղարկողը (получатель/отправитель) |
_______________________________________________ (անվանումը, գտնվելու վայրը, երկիրը) (Название, юридический адрес, страна) |
Նշանակման/ուղարկման երկիրը (Страна назначения/отправления)
_______________________________________________________________________________
Ներմուծման (արտահանման) նպատակը (Цель ввоза (вывоза)___________________________
_______________________________________________________________________
Ժամանակավոր ներմուծման (ժամանակավոր արտահանման) ժամկետը (Срок временного ввоза (вывоза)
_______________________________________________________________________
Հիմքը (Основание)________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
Լրացուցիչ տեղեկություններ (Дополнительная информация) _______________________________
________________________________________________________________________________
Տարանցիկ երկիրը (Страна транзита) |
__________________________________________________ (տարածքով տարանցիկ փոխադրում) (Транзит по территории) |
Ստորագրությունը (Подпись) ________________ Ամսաթիվը (Дата) ____ ______20____ թ. г.
Եզրակացությունն ուժի մեջ է մինչև (Заключение действительно по) ____ ________ 20____ թ. г.
__________________________________ Կ. Տ. (М. П.) ______________________________________ (պաշտոնը) (Должность)
(հավելվածը լրաց. 15.12.16 N 1354-Ն)
|
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1301-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ (ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ) ՄԱՍԵՐԻ ՈՒ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ) ԼՐԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք երրորդ երկրներից քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ներմուծման, արտահանման և (կամ) տարանցիկ փոխադրման համար տրվող եզրակացության (թույլատրող փաստաթղթի) (այսուհետ` եզրակացություն) լրացման հետ կապված հարաբերությունները:
2. Եզրակացությունը տրվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին առևտրային գործունեության ապրանքների անվանացանկի մեկ ծածկագրով դասակարգվող ապրանքի համար` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1301-Ն որոշման N 2 հավելվածի:
3. Եզրակացության մեջ փոփոխություններ չեն կատարվում:
4. Եզրակացության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում, սույն կարգին համապատասխան, լրացվում է նոր եզրակացություն` նախկին եզրակացությունն անվավեր ճանաչելով:
5. Տվյալների բացակայության դեպքում լրացման ենթակա տողի ամբողջ երկայնքով դրվում է գիծ:
6. Հաջորդ տողում լրացվում է եզրակացությունը տվող Եվրասիական տնտեսական միության անդամ պետության պետական լիազոր մարմնի անվանումը (օրինակ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն (Полиция Республики Армения):
(6-րդ կետը փոփ. 15.04.22 N 497-Ն)
7. «Տրվել է (выдано)» տողում լրացվում է դիմումատու իրավաբանական անձի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, գտնվելու վայրը, երկիրը, իսկ ֆիզիկական անձի դեպքում` անուն, հայրանուն, ազգանունը, հաշվառման վայրի հասցեն, երկիրը:
8. «Տեղափոխման ձևը (вид перемещения)» տողում լրացվում է տեղափոխման ձևը` ներմուծում կամ արտահանում, ժամանակավոր ներմուծում կամ ժամանակավոր արտահանում, տարանցիկ փոխադրում:
9. «Ապրանքի անվանումը (Наименование товара)» տողում լրացվում է տեղափոխվող քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների անվանումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1301-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրին համապատասխան` նշելով քանակը և չափի միավորը: Այն դեպքում, երբ ապրանքի տեսականու վերաբերյալ ամբողջ տեղեկությունը չի տեղավորվում ապրանքի անվանման համար նախատեսված տողում, ապա այն ներկայացվում է եզրակացությանը կից հավելվածի տեսքով, որի մասին նշված տողում կատարվում է հետևյալ բովանդակությամբ գրառում. «Տես հավելվածը՝ _____ թերթ (см. приложение « » листах):
10. «Ստացողը/ուղարկողը (получатель/отправитель)» տողում լրացվում է ապրանքը ստացող կամ ուղարկող օտարերկրյա իրավաբանական անձի անվանումը, երկիրը, հասցեն: Նշված տողը լրացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության եզրակացություն տվող պետական մարմնի հայեցողությամբ` հաշվի առնելով տեղափոխվող ապրանքատեսակներին ներկայացվող պահանջները:
11. «Նշանակման/ուղարկման երկիրը (Страна назначения/отправления)» տողում նշվում է նշանակման/ուղարկման վերջնական կետ հանդիսացող երկրի անվանումը:
12. «Ներմուծման (արտահանման) նպատակը (Цель ввоза (вывоза)» տողում նշվում է ապրանքի հետ կապված հետևյալ նպատակային գործողություններից որևէ մեկը` ներմուծում, արտահանում, ժամանակավոր ներմուծում, ժամանակավոր արտահանում:
13. «Ժամանակավոր ներմուծման (ժամանակավոր արտահանման) ժամկետը (Срок временного ввоза (вывоза)» տողում նշվում է ապրանքի ժամանակավոր ներմուծման (ժամանակավոր արտահանման) պարտավորությունների դադարեցման ավարտի ամսաթիվը։
14. «Լրացուցիչ տեղեկություններ (Дополнительная информация)» տողում նշվում է եզրակացություն ստանալու համար ներկայացված դիմումի ամսաթիվը և գրանցման համարը, ինչպես նաև նախորդ տողերում նշված տեղեկությունների հստակեցմանն ուղղված պարզաբանումներ և այլ տեղեկություններ:
15. «Տարանցիկ երկիրը (Страна транзита)» տողում նշվում է Եվրասիական տնտեսական միության անդամ այն պետության անունը, որի տարածքով իրականացվելու է տարանցիկ փոխադրումը:
16. «Ստորագրությունը (Подпись) Ամսաթիվը (Дата)» տողում դրվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության պետական պաշտոնատար անձի անձնական ստորագրությունը, ով լիազորված է ստորագրել այդ փաստաթուղթը, և ամսաթիվը:
17. «Եզրակացությունն ուժի մեջ է մինչև (Заключение действительно по)» տողում նշվում է եզրակացության գործողության ավարտի ամսաթիվը:
18. «Ա. Ա. Հ. (Ф.И.О.)» և «Պաշտոնը (Должность)» տողերում լրացվում են եզրակացությունը ստորագրող Եվրասիական տնտեսական միության անդամ պետության պետական մարմնի պաշտոնատար անձի ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, պաշտոնը:
19. Եվրասիական տնտեսական միության անդամ պետության պետական պաշտոնատար անձի կողմից ստորագրված եզրակացությունը վավերացվում է պետական կառավարման լիազոր մարմնի կնիքով:
(հավելվածը լրաց. 15.12.16 N 1354-Ն, փոփ. 15.04.22 N 497-Ն)