ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մարտի 2021 թվականի |
թիվ 11 |
քաղ. Նուր-Սուլթան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԵՋ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԼՅՈՒՄԻՆԵ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐԻՑ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ ու 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 4-րդ, 21-րդ և 132-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. (որոշումն ուժը կորցրել է ԵՏՀԽ 14.09.21 թիվ 80)
2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 16 որոշմամբ հաստատված՝ այն զգայուն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7606 12 200 9 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.
«7606 12 200 3 |
- - - - - 0,35 մմ-ից ոչ ավելի հաստությամբ, 345 ՄՊա-ից ոչ պակաս ամրության սահմանով ձգման ժամանակ, 30 մմ-ից ոչ պակաս, բայց 2000 մմ-ից ոչ ավելի լայնությամբ գլանափաթեթներով |
7606 12 200 8 |
- - - - - այլ»: |
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 59 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ Ղազախստանի Հանրապետության կողմից՝ որպես Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման ընդունված պարտավորություններին համապատասխան, կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի տուրքերի դրույքաչափերի համեմատությամբ ներմուծման մաքսատուրքերի ավելի ցածր դրույքաչափեր, և տուրքերի այդպիսի դրույքաչափերի մեծությունների ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7606 12 200 2 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
«7606 12 200 3 |
- - - - - 0,35 մմ-ից ոչ ավելի հաստությամբ, 345 ՄՊա-ից ոչ պակաս ամրության սահմանով ձգման ժամանակ՝ 30 մմ-ից ոչ պակաս, բայց 2000 մմ-ից ոչ ավելի լայնությամբ գլանափաթեթներով |
1010. |
բ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7606 12 920 1 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
«7606 12 920 3 |
- - - - - - 0,4 մմ-ից ոչ ավելի հաստությամբ, ձգման ժամանակ 262 ՄՊա-ից ոչ պակաս ամրության սահմանով՝ 1000 մմ-ից ոչ պակաս, բայց 2000 մմ-ից ոչ ավելի լայնությամբ գլանափաթեթներով |
1010. |
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ տողատակի 10-րդ ծանոթագրությամբ՝
«10Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կիրառվում է 2023 թվականի մարտի 1-ից։»։
4 Զարգացող երկրներից կամ պակաս զարգացած երկրներից ծագող այն ապրանքների ցանկի II բաժնում, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելիս տրամադրվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի հունվարի 13-ի թիվ 8 որոշմամբ հաստատված սակագնային առանձնաշնորհումներ, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7606 12 920 9 ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7606 12 920 3, 7606 12 920 8 ծածկագրերով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմաիլով |
Ու. Կարմիշակով |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 11 որոշման |
ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔ
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանվող
ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Դիրքի անվանումը |
Լրացուցիչ չափման միավոր |
7606 12 200 9 |
- - - - - այլ |
- |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 11 որոշման |
ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկվող
ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Դիրքի անվանումը |
Լրացուցիչ չափման միավոր |
7606 12 200 3 |
- - - - - 0,35 մմ-ից ոչ ավելի հաստությամբ, ձգման ժամանակ 345 ՄՊա-ից ոչ պակաս ամրության սահմանով՝ 30 մմ-ից ոչ պակաս, բայց 2000 մմ-ից ոչ ավելի լայնությամբ գլանափաթեթներով |
- |
7606 12 200 8 |
- - - - - այլ |
- |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 11 որոշման |
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի
ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Դիրքի անվանումը |
Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ (մաքսային արժեքից տոկոսներով՝ կամ եվրոյով, կամ ԱՄՆ դոլարով) |
7606 12 200 3 |
- - - - - 0,35 մմ-ից ոչ ավելի հաստությամբ, ձգման ժամանակ 345 ՄՊա-ից ոչ պակաս ամրության սահմանով՝ 30 մմ-ից ոչ պակաս, բայց 2000 մմ-ից ոչ ավելի լայնությամբ գլանափաթեթներով |
1088Դ) |
7606 12 200 8 |
- - - - - այլ |
10 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: