600.0024.25.01.23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
25 հունվարի 2023 թվականի |
N 24-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի ի N 161-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 522-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ ԷՀՑ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) ԷՀՑ կանոնների 2-րդ կետի 42-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«42) Հաշվեկշռման ծառայություն մատուցող Արտադրող (ՀԾՄ)՝ |
էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի հիման վրա հաշվեկշռման ծառայություն մատուցող Արտադրող.», |
2) ԷՀՑ կանոնների 5-րդ կետում «Շուկայի կառավարման ծրագրի» բառերը փոխարինել «Էլեկտրաէներգետիկական շուկայի կառավարման ծրագրի (այսուհետ՝ ՇԿԾ)» բառերով,
3) ԷՀՑ կանոնների 43-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) էլեկտրական հզորության պահանջարկը ներկայացվում է պիկային և նվազագույն բեռնվածքով ռեժիմների համար.»,
4) ԷՀՑ կանոնների 64-րդ կետում «կարծիքին» բառից հետո լրացնել «` յուրաքանչյուրին իր մասով» բառերը,
5) ԷՀՑ կանոնների 66-րդ կետում «Էլեկտրաէներգետիկական շուկայի կառավարման ծրագրում (այսուհետև՝ ՇԿԾ)» բառերը փոխարինել «ՇԿԾ-ում» բառով,
6) ԷՀՑ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 96.1-րդ կետով.
«96.1. Համակարգի օպերատորը ԷՀԱՄ տարեկան գնահատման արդյունքների հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի հետ համաձայնեցնելով, հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով ՀԾՄ-ի համար կարող է պատվիրել Երկրորդային և Երրորդային պահուստներ` առանձնացնելով ՀԾՄ-ի տնօրինության ներքո գտնվող Արտադրողի (Արտադրողների) հզորություն, որի վերաբերյալ տեղեկատվությունը մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը ներկայացնում է Հանձնաժողով։»,
7) ԷՀՑ կանոնների 146-րդ կետից հանել «ԷՀՑ կանոնների» բառերը,
8) ԷՀՑ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 152․1-րդ կետով.
«152.1. Համակարգի օպերատորը Երաշխավորված մատակարարի՝ իր սպառողների պահանջարկի բավարարման համար անհրաժեշտ էլեկտրական էներգիայի գնման ծախսերը և ԷՄՇ կանոնների համաձայն առաջացող անհաշվեկշռույթները նվազագույնի հասցնելու նպատակով, իրավունք ունի ԵՐՊ բաղադրիչում Երաշխավորված մատակարարի հետ պայմանագրեր կնքած ՊԷԱ կայաններին տալ կարգավարական կարգադրություններ, եթե առաջացել են ԷՀՑ կանոնների 84-րդ կետի համաձայն առաջարկված ԷԱՐԿ-ից շեղումներ։ Նման դեպքում Համակարգի օպերատորը պետք է հաշվի առնի Երաշխավորված մատակարարի կողմից ՊԷԱ և ՎԷԱ կայանների էլեկտրական էներգիա գնելու առաջնահերթ պարտավորությունը։»,
9) ԷՀՑ կանոնների 226-րդ և 229-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«226. Միացման թույլտվություն ստանալու նպատակով Դիմող անձը, մինչև Միացման պայմանագրում նշված միացման վերջնաժամկետի ավարտը, դիմում է Հաղորդողին՝ ներկայացնելով՝
1) շինարարության ավարտը հավաստող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթի պատճենը,
2) տեխնիկական վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի կողմից տրված հզորության գործարկման եզրակացության (թույլտվության) պատճենը,
3) ԷՀՑ կանոնների N 4 հավելվածում նշված հայտը,
4) միացման գործողությունների ծրագիրը:»,
«229. Համակարգի օպերատորի համաձայնությունն ստանալուց հետո Հաղորդողը 40 աշխատանքային օրում ապահովում է Դիմող անձի միացումը Հաղորդման ցանցին։»,
10) ԷՀՑ կանոնների 227-րդ կետում «ծրագիրը։» բառից հետո լրացնել հետևյալ նախադասությամբ.
«Դիմող անձի կողմից ներկայացված տեղեկատվության անհամապատասխանության դեպքում Հաղորդողը նույն ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնում է Դիմող անձին։»,
11) ուժը կորցրած ճանաչել ԷՀՑ կանոնների 230-րդ և 231-րդ կետերը,
12) ԷՀՑ կանոնների 252-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«252. Հաշվառման համալիրը պետք է տեղադրված լինի Սահմանազատման կետում։ Բացառություն կարող են կազմել հետևյալ դեպքերը.
1) Հաշվառման համալիրի տեղադրման և Սահմանազատման կետի միջև էլեկտրատեղակայանքներում առաջացած էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական կորուստների մեծությունը պայմանագրային կողմերի համար արհամարհելի է և առկա է Շուկայի օպերատորի համաձայնությունը կամ
2) Հաշվառման համալիրը տեղադրվել է մինչև 2022 թվականի դեկտեմբեր 31-ը և Հաշվառման համալիրի և Սահմանազատման կետի միջև էլեկտրատեղակայանքներում առաջացած էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական կորուստների մեծությունը Շուկայի օպերատորը հաշվարկում է ավտոմատացված եղանակով, ժամային կտրվածքով՝ ՇԿԾ-ի միջոցով,
13) ԷՀՑ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 38.1-րդ գլխով.
«ԳԼՈՒԽ 38.1. ԷՄՇ ՄԱՍՆԱԿՑԻ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
240.1. ԷՄՇ մասնակցի գնված էլեկտրական էներգիայի դիմաց վճարման իր պարտավորությունները ԷՄՇ կանոնների 240-րդ կետում սահմանված ժամկետում չկատարելու դեպքում Շուկայի օպերատորը պարտավոր է դիմել Բաշխողին՝ վերջինիս էլեկտրամատակարարման դադարեցման պահանջով։
240.2. Բաշխողը Շուկայի օպերատորի դիմումը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է դադարեցնել ԷՄՇ առևտրի մասնակցի էլեկտրամատակարարումը։
204․3 ՀՊԿԽ կամ ՀՊԿԻ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցի հաշվեկշռման պատասխանատվության խմբում ընդգրկված հաշվառման կետի էլեկտրամատակարարման դադարեցման ցանկության կամ ԷՄՇ առևտրի մասնակից գնորդի կողմից Գործարքով սահմանված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքերում ԷՄՇ մասնակիցը էլեկտրական էներգիայի մատակարարման դադարեցման նախատեսվող ժամկետից առնվազն երեք օր առաջ ՇԿԾ-ի միջոցով դիմում է Շուկայի օպերատորին՝ այդ մասին տեղեկացնելով նաև ՀՊԿՄ, ՀՊԿԻ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակիցներին, ԷՄՇ առևտրի մասնակից գնորդին և Բաշխողին:
240.4. Մինչև ՕՐԱՆ ժամը 14։29 էլեկտրական էներգիայի առուվաճառքի գործարքի կողմ հանդիսացող ԷՄՇ առևտրի մասնակից վաճառողի կողմից Շուկայի օպերատորին գնորդի էլեկտրամատակարարումը դադարեցնելու դիմումը անփոփոխ մնալու դեպքում` Շուկայի օպերատորը գրավոր դիմում է Բաշխողին գնորդի էլեկտրամատակարարման դադարեցման պահանջով, իսկ Պայմանագրում ամրագրված վթարային և (կամ) տեխնոլոգիական հզորություն ունեցող գնորդների դեպքում՝ Բաշխողը պահպանում է ԷՄԱ կանոններով սահմանված ընթացակարգը:
240.5. ԷՄՇ առևտրի մասնակից վաճառողից գնորդի էլեկտրամատակարարման վերականգնման մասին դիմում ստանալու դեպքում Շուկայի օպերատորը այդ մասին պատշաճ ձևով ծանուցում է Բաշխողին։ Բաշխողի կողմից նշված գնորդի էլեկտրամատակարարումը ենթակա է վերականգնման ոչ ուշ, քան Շուկայի օպերատորի կողմից սույն կետում նշված ծանուցումը՝
1) աշխատանքային օրերին մինչև ժամը 14:00-ն ստանալու դեպքում՝ մինչև նույն օրը ժամը 18:00-ն,
2) աշխատանքային օրերին ժամը 14:00-ից հետո ստանալու դեպքում՝ մինչև հաջորդ օրը ժամը 13:00-ն,
3) ոչ աշխատանքային օրերին ստանալու դեպքում՝ հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան ստանալու պահից 24 ժամվա ընթացքում։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից։
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ |
25 հունվարի 2023 թ. ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2023 թվական: