ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 164-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. «IDEX 2023» միջոցառմանը մասնակցելու նպատակով 2023 թվականի փետրվարի 18-25-ը Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Ռոբերտ Խաչատրյանի, Գևորգ Մանթաշյանի, Արտյոմ Մեհրաբյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման օրապահիկը և ճանապարհածախսը և Սարգիս Խաչատրյանի, Տաթևիկ Սողոմոնյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման բոլոր ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ռոբերտ Խաչատրյանի, Գևորգ Մանթաշյանի և Արտյոմ Մեհրաբյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման գիշերավարձի ծախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 164-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ռ. Խաչատրյան | - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար (պատվիրակության ղեկավար, 2023 թ. փետրվարի 19-21) | |
Գ․ Մանթաշյան | - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ (2023 թ. փետրվարի 20-22) | |
Ա. Մեհրաբյան | - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ (2023 թ. փետրվարի 20-24) | |
Ս. Խաչատրյան | - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական (2023 թ. փետրվարի 19-21) | |
Տ. Սողոմոնյան | - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շուկայի զարգացման վարչության առևտրի խթանման բաժնի գլխավոր մասնագետ (2023 թ. փետրվարի 18-25) |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
15.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |