600.0108.05.04.23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
5 ապրիլի 2023 թվականի |
N 108-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի N 344-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 516-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ ԷՄՇ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) ԷՄՇ կանոնների 2-րդ կետի՝
ա. 11-րդ ենթակետում «Էլեկտրական էներգիայի առևտրի» բառերը փոխարինել «էլեկտրական էներգիայի (հզորության) առևտրի» բառերով,
բ. 29-րդ, 31-րդ և 38-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«29) Հաշվեկշռման ծառայություն՝ Հաշվեկշռող էլեկտրական էներգիայի արտադրության նպատակով ԷՀՑ կանոններով սահմանված կարգով մատուցվող ծառայություն.»,
«31) Հաշվեկշռող էլեկտրական էներգիա՝ էլեկտրական էներգիայի ուղիղ պայմանագրերի և օր առաջ շուկաներում վաճառված ու գնված էլեկտրական էներգիայի քանակությունների տարբերությունն իրական ժամանակում՝ միևնույն հաշվարկային ժամանակահատվածում փաստացի առաքված և ստացված (ներառյալ՝ ներկրված և արտահանված կամ տարանցիկ փոխադրված) էլեկտրական էներգիայի քանակություններից, որը որոշվում է ԷՄՇ կանոններով սահմանված կարգով.»,
«38) Որակավորված սպառող՝ սեփական դիմումի հիման վրա ԷՄՇ կանոններով սահմանված չափանիշներին համապատասխանելու հիմքով Շուկայի օպերատորի կողմից որակավորված ճանաչված սպառող (ենթասպառող)՝ ԷՄՇ կանոններով, ԷՄԱ կանոններով և ԷՀՑ կանոններով սահմանված առանձնահատկություններով.».
2) ԷՄՇ կանոնների 2-րդ կետի 39-րդ ենթակետում, 4-րդ կետի 1-ին ենթակետում, 15-րդ կետի 2-րդ նախադասությունում, 16-րդ կետում, 39-րդ կետի 10-րդ, 12-րդ ենթակետերում, 45-րդ կետում, 19-րդ գլխի վերնագրում, 212-րդ կետում, 9-րդ բաժնի վերնագրում, 236-րդ, 237-րդ և 239-րդ կետերում «էլեկտրական էներգիայի» բառերից հետո լրացնել «(հզորության)» բառը.
3) ԷՄՇ կանոնների 2-րդ կետի 40-րդ ենթակետում «տարեկան (ըստ ամիսների) ամրագրվող» բառերը փոխարինել «ամրագրվող կամ ՀԾՄ-ին վաճառքի նպատակով ՀԷԱ կայանի համար Հանձնաժողովի սահմանած տարեկան (ըստ ամիսների)» բառերով.
4) ԷՄՇ կանոնների 23-րդ կետում «միջոցով» բառից հետո լրացնել «, եթե ԷՄՇ կանոններով այլ բան նախատեսված չէ» բառերը.
5) ԷՄՇ կանոնների 26-րդ կետում «էլեկտրաէներգիայի» բառը փոխարինել «էլեկտրական էներգիայի (հզորության)» բառերով.
6) ԷՄՇ կանոնների 28-րդ կետի 1-ին ենթակետում «էլեկտրական էներգիան» բառերից հետո լրացնել «(հզորությունը)» բառը.
7) ԷՄՇ կանոնների 57-րդ կետից հանել «մի կողմից» և «մյուս կողմից» բառերը.
8) ԷՄՇ կանոնների 60-րդ կետում «էլեկտրական էներգիայի առևտուր» բառերը փոխարինել «էլեկտրական էներգիայի (հզորության) առևտուր» բառերով.
9) ԷՄՇ կանոնների 61-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ ենթակետով.
«11) Մատակարարի դեպքում լրացվում է նաև՝
ա. սույն կետի 10-րդ ենթակետի «ա», «բ», «գ» և «դ» պարբերություններում նշված տեղեկատվությունը,
բ. իր հաշվեկշռման խմբում Արտադրողի (Արտադրողների) առկայության դեպքում՝ վերջինիս (վերջիններիս) փաստացի դրվածքային հզորությունը (հզորությունները)։».
10) ԷՄՇ կանոնների 67-րդ կետում «Շուկայի օպերատորը» բառերից հետո լրացնել «՝ ԷՄՇ կանոնների 65-րդ և 66-րդ կետերում նախատեսված ժամկետներում, որը ամսվա 20-25-ն ընկած ժամանակահատվածի հետ համընկնելու դեպքում նույն ամսվա 26-ին,» բառերը.
11) ԷՄՇ կանոնների 89-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.
«ԷՄՇ մասնակցի սպառման կետերին առնչվող փոփոխությունները ամսվա 20-25-ն ընկած ժամանակահատվածի հետ համընկնելու դեպքում կատարվում են նույն ամսվա 26-ին։».
12) ԷՄՇ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 92.1-ին կետով.
«92.1. ԷՄՇ մասնակցի էլեկտրոնային վիրտուալ քարտը Մատակարարի դեպքում պարունակում է նաև հետևյալ տեղեկատվությունը.
1) սույն կանոնների 92-րդ կետի 1-4-րդ կետերում նշված տեղեկատվությունը,
2) իր հաշվեկշռման խմբում Արտադրողի (Արտադրողների) առկայության դեպքում՝ վերջինիս (վերջիններիս) փաստացի դրվածքային հզորությունը (հզորությունները)։».
13) ԷՄՇ կանոնների 99-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «մի քանի կայաններից» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ՀԷԱ կայանների» բառերը.
14) ԷՄՇ կանոնների 108-րդ կետի 1-ին ենթակետում «էլեկտրական էներգիայի» բառերից հետո լրացնել «ամսական» բառը.
15) ԷՄՇ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 108.1-ին կետով.
«108.1. ԷՄՇ կանոնների 108-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված Տնօրինելի և Պայմանագրային հզորությունները հաստատելու նպատակով դրանց վերաբերյալ տեղեկատվությունը երկդրույք սակագնային համակարգում գործող ՀԷԱ կայանները և ՊԷԱ կայանները Հանձնաժողով են ներկայացնում յուրաքանչյուր տարի մինչև նոյեմբերի 10-ը։».
16) ԷՄՇ կանոնների 115-րդ կետում «էլեկտրական էներգիա» բառերից հետո լրացնել «(հզորություն)» բառը, իսկ «էլեկտրական էներգիայի» բառերից հետո՝ «(հզորության)» բառը.
17) ԷՄՇ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 119․1 կետով.
«119.1․ Յուրաքանչյուր ամիս՝ մինչև ամսի 19-ը ԿԷԱ կայանները, ԷՄՇ կանոնների 108-րդ կետի համաձայն, Հանձնաժողովի կողմից հաստատված ԿՈՒՊ բաղադրիչում պարտադիր վաճառքի համար սահմանված ամսական էլեկտրական էներգիայի չափաքանակների շրջանակներում, ՇԿԾ-ի միջոցով Շուկայի օպերատորին կարող են ներկայացնել Համակարգի օպերատորի հետ համաձայնեցված հաջորդ ամսվա ԿՈՒՊ բաղադրիչում վաճառքի ենթակա էլեկտրական էներգիայի նոր ժամային գրաֆիկ։»․
18) ԷՄՇ կանոնների 136-րդ կետում «ՄԱԻ-ների» բառից հետո լրացնել «՝ միայն էլեկտրաէներգետիկական ներքին շուկայում առևտրի մասով» բառերը.
19) ԷՄՇ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 176․3․1-176․3․2-րդ կետերով.
«176.3.1. ԷՄՇ կանոնների 176.1-ին կետում նշված ԷՄՇ մասնակիցների (բացառությամբ Երաշխավորված մատակարարի) կողմից իրենց ՇԿԾ պրոֆիլում նախատեսված յուրաքանչյուր առանձին սպառման համակարգի հզորության որևէ ժամում գերազանցման դեպքում Շուկայի օպերատորը ԷՄՇ կանոնների 176․3․2-րդ կետի համաձայն կատարում է այդ մասնակցի կողմից ՀԾՄ-ին վճարման ենթակա հզորության վճարի վերահաշվարկ, որի արդյունքում ձևավորված հզորության վճարի լրացուցիչ մեծությունը հաշվի է առնվում ԷՄՇ առևտրի մասնակցի կողմից սպառման համակարգի հզորության գերազանցման ամսվան հաջորդող ամսում ԷՄՇ կանոնների 236-րդ կետի համաձայն ԷՄՇ տվյալ մասնակցին և ՀԾՄ-ին ներկայացվող ակտում։
176.3.2. ԷՄՇ կանոնների 176.3.1-ին կետում նշված հզորության վճարի վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով. APԼր=(PԳ–P1)*T*M, որտեղ՝
1) APԼր–ն վերահաշվարկման արդյունքում ԷՄՇ առևտրի մասնակցի կողմից ՀԾՄ-ին վճարման ենթակա հզորության վճարի լրացուցիչ մեծությունն է (դրամ),
2) PԳ–ն ԷՄՇ առևտրի մասնակցի յուրաքանչյուր առանձին սպառման համակարգի գերազանցված ակտիվ հզորության առավելագույն մեծությունն է (կՎտ),
3) P1–ը ԷՄՇ առևտրի մասնակցի՝ հզորության գերազանցում գրանցած յուրաքանչյուր առանձին սպառման համակարգի ԷՄՇ առևտրի մասնակցի պրոֆիլում նախատեսված ակտիվ հզորության մեծությունն է (կՎտ),
4) T–ն Հանձնաժողովի կողմից սահմանված հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության մատուցման սակագինն է՝ հզորության վճարը (դրամ/կՎտ/ամիս),
5) M–ը յուրաքանչյուր սպառման համակարգի հզորության գերազանցում գրանցած սակագնային տարվա առաջին ամսվանից մինչև գերազանցում գրանցած ամիսն ընկած ժամանակահատվածի ամիսների քանակն է (ամիս)։»․
20) ԷՄՇ կանոնների 199-րդ կետում «պարտավորությունները» բառից հետո լրացնել «(ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը)» բառերը.
21) ԷՄՇ կանոնների 207-րդ կետում «էներգիայի դիմաց» բառերը փոխարինել «էներգիայի (հզորության) դիմաց» բառերով, իսկ «ապահովվում» բառը՝ «ապահովում» բառով.
22) ԷՄՇ կանոնների 210-րդ և 211-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«210. Երաշխավորված մատակարարի հետ մանրածախ շուկայում մատակարարման պայմանագիր կնքած սպառողների կողմից սպառված էլեկտրական էներգիայի դիմաց կատարվող կանխիկ դրամական վճարումներն ընդունվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի և վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու լիցենզիա ստացած իրավաբանական անձանց (այսուհետ՝ վճարահաշվարկային կազմակերպություններ) կողմից, այդ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների հետ Երաշխավորված մատակարարի հետ կնքած պայմանագրերի հիման վրա։ Համաձայն այդ պայմանագրերի՝ սույն կետում նշված սպառողներից մուտքագրված գումարներն առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից մեկ բանկային օրվա ընթացքում փոխանցվում են Հատուկ հաշվին (հաշիվներին), բացառությամբ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կողմից հավաքագրված գումարների, որոնք Երևան քաղաքում` մեկ, այլ քաղաքային համայնքներում` մինչև երկու և գյուղական համայնքներում` մինչև հինգ բանկային օրվա ընթացքում փոխանցվում են Հատուկ հաշվին (հաշիվներին)։ Սույն կետում նշված սպառողներից մուտքագրված գումարները, բացի Հատուկ հաշվից (հաշիվներից), որևէ այլ բանկային հաշիվների չեն կարող փոխանցվել, ինչն ամրագրվում է բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների հետ Երաշխավորված մատակարարի կնքած պայմանագրերում։ Այդ պայմանագրերը և հետագայում դրանցում կատարվող փոփոխությունները ներկայացվում են Հանձնաժողովի համաձայնեցմանը։
211. Վճարման ենթակա էլեկտրական էներգիայի դիմաց բանկային փոխանցում իրականացնելու դեպքում Երաշխավորված մատակարարն իր հետ մանրածախ շուկայում մատակարարման պայմանագիր կնքած սպառողներին ներկայացվող հաշվարկային փաստաթղթերում ամրագրում է միայն Հատուկ հաշվից (հաշիվներից) կամ դրանց կից բացված տեխնիկական հաշիվներից (ենթահաշիվներից) որևէ մեկը, որոնց վրա նախատեսված է փոխանցել սույն կետում նշված սպառողների կողմից բանկային փոխանցման միջոցով հավաքագրվող դրամական միջոցները:».
23) ԷՄՇ կանոնների 214-րդ կետից հանել 2-րդ նախադասությունը և «ներքին շուկայում վաճառելու նպատակով» բառերը.
24) ԷՄՇ կանոնների 215-րդ կետում «սպառողներից» բառը փոխարինել «Երաշխավորված մատակարարի հետ մանրածախ շուկայում մատակարարման պայմանագիր կնքած սպառողներից» բառերով, իսկ «ԵՐՊ, ՕԱՇ և ՀԱՇ հատվածներում ու ԿՈՒՊ բաղադրիչում էլեկտրական էներգիա վաճառողների և մատուցված ծառայությունների դիմաց» բառերը՝ «Երաշխավորված մատակարարի կողմից գնված էլեկտրական էներգիայի (հզորության) և ԷՄՇ մասնակիցներին ծառայություններ մատուցողների օգտին» բառերով.
25) ԷՄՇ կանոնների 217.5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«217.5. Հատուկ հաշվին կարող են մուտքագրվել միայն մատուցված հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության դիմաց ՀՊԿԻ, ՀՊԿԽ կամ ՀՊԿԼ կարգավիճակ ունեցող ԷՄՇ մասնակիցներից հավաքագրված, իսկ ՀԷԱ կայանին (ՀԷԱ կայաններին) վճարումներն ապահովելու համար Հատուկ հաշվում միջոցների անբավարարության դեպքում՝ նաև ՀԾՄ-ի այլ բանկային հաշիվներից համալրված դրամական միջոցները: Հատուկ հաշվից դրամական միջոցները կարող են ելքագրվել միայն մատուցված հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության մատուցման համար ՀԷԱ կայանից (ՀԷԱ կայաններից) ձեռքբերված հզորության դիմաց վճարումներ կատարելու համար, իսկ նշված վճարումները կատարելուց հետո դրամական միջոցների առկայության դեպքում՝ նաև ՀԾՄ-ի այլ բանկային հաշիվներին, բայց ոչ ավելի, քան սույն կետում նշված՝ համալրման նպատակով ՀԾՄ-ի այլ բանկային հաշիվներից Հատուկ հաշվին փոխանցված դրամական միջոցների չափով: Յուրաքանչյուր ամսվա արդյունքներով առաքված հզորության դիմաց ՀԾՄ-ից վճարումներն ամբողջապես ստանալուց հետո ՀԷԱ կայանը (ՀԷԱ կայանները) նույն օրվա ընթացքում ՀԾՄ-ին ներկայացնում է (ներկայացնում են) այդ մասին տեղեկանք։».
26) ԷՄՇ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 227.1-ին կետով.
«227.1. ԷՄՇ-ում ՀԷԱ կայանի Պայմանագրային հզորության Առևտրային հաշվառումը Շուկայի օպերատորը կատարում է համաձայն Հանձնաժողովի հաստատած Պայմանագրային և Տնօրինելի հզորությունների։ Եթե հաշվարկային ամսվա համար Համակարգի օպերատորի կողմից ներկայացված ՀԷԱ կայանի պատրաստ հզորությունների վերաբերյալ տեղեկատվության մեջ ամրագրված են փաստացի պատրաստ հզորության տարբեր մակարդակներ, ապա որպես վճարման ենթակա հզորություն հաշվառվում է դրանց միջին կշռույթային մեծությունը։».
27) ԷՄՇ կանոնների 228-րդ կետում « ՊԷԱ կայանի» բառերից հետո լրացնել «և ՀԷԱ կայանի» բառերը.
28) ԷՄՇ կանոնների 238-րդ կետում «էլեկտրական էներգիայի» բառերից հետո լրացնել «(հզորության)» բառը, իսկ «ակտի մասով առարկություն չունենալու դեպքում» բառերը փոխարինել «ակտը» բառով․
29) ԷՄՇ կանոնների 240-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«240. Հաշվարկային փաստաթուղթն ստացած ԷՄՇ մասնակիցն այն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է իրեն առաքված (իր կողմից գնված) էլեկտրական էներգիայի (հզորության), ինչպես նաև իրեն մատուցված ծառայությունների համար կազմված հաշվարկային փաստաթուղթը և երեք աշխատանքային օրվա ընթացքում ԷՄՇ կարգավորվող հատվածում կատարում համապատասխան վճարումները, բացառությամբ ՊԷԱ, ՎԷԱ, ԿԷԱ կայաններին, Շուկայի օպերատորին, Համակարգի օպերատորին, Հաղորդողին և ՀԾՄ-ին՝ գնված էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների դիմաց Երաշխավորված մատակարարի կողմից, ինչպես նաև հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության մատուցման և հաշվեկշռման նպատակով ՀԷԱ կայանից (ՀԷԱ կայաններից) ձեռքբերված հզորության (էլեկտրական էներգիայի) դիմաց ՀԾՄ-ի կողմից կատարվող վճարումների: Երաշխավորված մատակարարը սույն կետում նշված անձանց վճարումներն իրականացնում է մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը, իսկ ՀԾՄ-ն ՀԷԱ կայաններին՝ մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ին հաջորդող երկրորդ աշխատանքային օրը:».
30) ԷՄՇ կանոնների 240.1-ին կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.
«Սույն կետով նախատեսված դեպքում էլեկտրամատակարարման դադարեցումն ու դրա վերականգնումը կատարվում են համաձայն ԷՀՑ կանոնների։».
31) ԷՄՇ կանոնների 240.2-րդ կետում «ԷՄՇ մասնակցի կողմից» բառերը փոխարինել «ԷՄՇ մասնակիցը» բառերով.
32) ԷՄՇ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 240.3-րդ կետով.
«240.3. ԷՄՇ մասնակիցների կողմից սույն գլխում նշված վճարման ենթակա էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների վերաբերյալ ակտում կամ հաշվարկային փաստաթղթում արտացոլված մեծությունների վիճարկման դեպքում, եթե երկու աշխատանքային օրվա ընթացքում կողմերի համաձայնությամբ վեճը (տարաձայնությունը) չի կարգավորվում, ԷՄՇ մասնակիցները պարտավոր են վավերացնել ակտը և հաշվարկային փաստաթուղթը, կատարել համապատասխան վճարումները, որից հետո միայն լուծել վեճը (տարաձայնությունը): Տվյալ դեպքում հաշվարկային փաստաթուղթը ճշգրտվում է օրենսդրությամբ սահմանված կարգով վեճը (տարաձայնությունը) լուծելուց հետո:».
33) ԷՄՇ կանոնների 247-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) փոփոխում է տվյալ ԷՄՇ մասնակիցների պրոֆիլներում ամրագրված՝ սույն կետում նշված հզորությունների մեծությունները և այդ հզորությունների փոփոխությունների հանրագումարի չափով հակառակ նշանով ԷՄՇ կանոնների 176.3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված՝ Երաշխավորված մատակարարի սպառման համակարգի ակտիվ հզորության մեծությունը, հետևյալ ժամկետներում՝
ա. սույն կետում նշված դիմումի ներկայացման ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ԷՄՇ առևտրի մասնակիցը դիմումը ներկայացրել է մինչև ամսվա 25-ը,
բ. սույն կետում նշված դիմումի ներկայացման ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից, եթե ԷՄՇ առևտրի մասնակիցը դիմումը ներկայացրել է ամսվա 25-ից հետո։».
34) ԷՄՇ կանոնների N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.
«6.1. Երաշխիքը ենթակա չէ բանկի կողմից միակողմանի hետկանչման (չեղարկման կամ այլ ֆինանսական գործողությունների)՝ առանց Բենեֆիցիարի գրավոր համաձայնության։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ |
5 ապրիլի 2023 թ. ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 ապրիլի 2023 թվական: