ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հոկտեմբերի 2022 թվականի N 1602-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` 276,679.0 հազար դրամ գումարը նվիրաբերության պայմանագրի հիման վրա հատկացնել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին՝ սույն որոշման NN 6 և 7 հավելվածներում նշված գույքը ձեռք բերելու համար:
3. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին՝ NN 6 և 7 հավելվածներում նշված գույքի ձեռքբերման համար նախատեսված գումարների՝ 2023 թվականի դեկտեմբերի 26-ի դրությամբ չօգտագործված մասը և գնումների արդյունքում առաջացած տնտեսումները վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
13.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 7 ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N 1602-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ` ԸՍՏ ԴՊՐՈՑՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԻ ՄՐՑՈՒՅԹ
NN ը/կ |
Գույքի տեսակը |
Ընդհանուր քանակը |
«Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան համար 122 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |
«Երևանի Ջ. Աբրահամյանի անվան թիվ 111 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |
«Ազատանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |
Ընդհանուր գումարը (հազ. դրամ) |
քանակ |
քանակ |
քանակ | ||||
1. |
ճաշարանի սեղան, երկու աթոռով |
66 |
30 |
10 |
26 |
|
2. |
տարրական դասարանների սեղան, մեկ աթոռ |
800 |
368 |
192 |
240 | |
3. |
հիմնական դասարանների սեղան, երկու աթոռ |
766 |
294 |
216 |
256 | |
4. |
ուսուցչի սեղան |
151 |
64 |
40 |
47 |
|
5. |
ուսուցչի աթոռ |
151 |
64 |
40 |
47 | |
6. |
գրապահարան |
266 |
107 |
69 |
90 | |
7. |
գրատախտակ |
97 |
40 |
20 |
37 | |
8. |
դահլիճի աթոռ |
845 |
282 |
260 |
303 | |
9. |
քիմիայի դասարանի սեղան, երկու աթոռով |
36 |
12 |
12 |
12 | |
10. |
ֆիզիկայի դասարանի սեղան, երկու աթոռով |
36 |
12 |
12 |
12 | |
11. |
քիմիայի և ֆիզիկայի ցուցադրական սեղան |
6 |
2 |
2 |
2 | |
ԸՆԴԱՄԵՆԸ (հազ. դրամ)՝ |
87,651.00 |
(հավելվածը խմբ. 27.07.23 N 1271-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հոկտեմբերի 2022 թվական: