ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մայիսի 2023 թվականի N 719-Ն
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍԻ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.1-ին հոդվածի 16-րդ ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 832-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 7-րդ, 2007 թվականի օգոստոսի 9-ի N 905-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 8-րդ, 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1186-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ, 11-րդ և 2021 թվականի մայիսի 6-ի N 736-Ն որոշման 1-ին հավելվածով սահմանված կարգի 12-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրել համարժեք փոխհատուցում՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանց համարժեք փոխհատուցում տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացնել 34,560.0 հազար դրամ՝ «Կառավարական մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով:
3. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 2, 3, 4 և 5 հավելվածների։
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման համաձայն հատկացված գումարի տրամադրումը սույն որոշման 1-ին հավելվածում նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
12.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2023 թվականիմայիսի 11-ի N 719-Ն որոշման |
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍԻ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ
NN ը/կ |
Ֆիզիկական և իրավաբանական անձ (նաև լիազորված անձ) |
Տրանսպորտային միջոցի մակնիշը |
Տրանսպորտային միջոցի պետհամարանիշը |
Տրանսպորտային միջոցի գնահատված արժեքին համապատասխան փոխհատուցման չափը (դրամ) |
1. |
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ, լ/ա Դ. Վ. Հարությունյան |
VAZ 21214 |
186 LU 67 |
810 000 ՀՀ դրամ |
2. |
«ԱՄՕՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ լ/ա Հ. Կ. Մինասյան |
VAZ 21213 |
330 AV 61 |
1 500 000 ՀՀ դրամ |
3. |
Տաթևիկ Սուրենի Աբրահամյան |
KAMAZ 5511 |
36 UR 512 |
1 020 000 ՀՀ դրամ |
4. |
«ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՊԵՏԱԿԱՆ ՓԲԸ տն. ՊԺԿ Մ. Վ. Արզումանյան |
JIN BEL |
535 OC 61 |
2 550 000 ՀՀ դրամ |
5. |
Անդրանիկ Վարդանի Մանուկյան |
KAMAZ 5511 |
36 AV 661 |
1 050 000 ՀՀ դրամ |
6. |
Արթուր Վազգենի Մելքոնյան |
KAMAZ 5511 |
43 SS 353 |
1 020 000 ՀՀ դրամ |
7. |
Ատոմ Գրիշայի Գրիգորյան |
KAMAZ 55111 |
31 MM 002 |
1 170 000 ՀՀ դրամ |
8. |
Արմեն Հրաչյայի Միլիտոսյան |
KAMAZ 55111 |
09 LO 076 |
1 170 000 ՀՀ դրամ |
9. |
Ռոման Միքայլի Խաչատրյան |
KAMAZ 65115 |
35 ZN 461 |
1 800 000 ՀՀ դրամ |
10. |
Մելանյա Սերոժի Ադամյան |
KAMAZ 55111 |
80 PP 900 |
1 170 000 ՀՀ դրամ |
11. |
Տիգրան Սերյոժայի Հակոբյան |
KAMAZ 55111 |
17 LO 357 |
1 170 000 ՀՀ դրամ |
12. |
Վրեժ Սաշիկի Օհանյան |
KAMAZ 53212 |
32 LV 755 |
1 350 000 ՀՀ դրամ |
13. |
Վարդգես Վահանի Պետրոսյան |
MERSEDES SPRINTER |
39 NN 099 |
1 470 000 ՀՀ դրամ |
14. |
Վարդգես Վահանի Պետրոսյան |
MERSEDES SPRINTER |
35 ZN 001 |
2 850 000 ՀՀ դրամ |
15. |
Արթուր Գառնիկի Էկտուբարյան |
GAZ 52-04 |
52 SL 411 |
270 000 ՀՀ դրամ |
16. |
Սամվել Վոլոդյայի Հումունց |
KAMAZ 53212 |
35 CV 022 |
1 200 000 ՀՀ դրամ |
17. |
Սմբատ Վազգենի Ավետյան |
GAZ 53 |
52 LO 410 |
570 000 ՀՀ դրամ |
18. |
Աշոտ Գառնիկի Կիրակոսյան |
KAMAZ 55111 |
34 TU 727 |
1 170 000 ՀՀ դրամ |
19. |
Հայկ Զավենի Դավթյան |
FORD TRANZIT |
31 UL 613 |
540 000 ՀՀ դրամ |
20. |
«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ ՊՈԱԿ Գնունի Աղաբեկյան |
CHEVROLET niva |
390 SS 60 |
990 000 ՀՀ դրամ |
21. |
«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ ՊՈԱԿ Գնունի Աղաբեկյան |
CHEVROLET niva |
391 SS 60 |
990 000 ՀՀ դրամ |
22. |
Արթուր Ռաֆիկի Մանուկյան |
GAZ 53-12 |
15 OL 423 |
360 000 ՀՀ դրամ |
23. |
Սինամ Ավետիքի Մխեյան |
TOYOTA |
35 FZ 795 |
540 000 ՀՀ դրամ |
24. |
«ՀԱԷԿ» ՓԲԸ լիազորված անձ Մ. Գ. Ավետիսյան |
PAZ 3205 |
151 OZ 61 |
610 000 ՀՀ դրամ |
25. |
Վարգես Գագիկի Գրիգորյան |
Տրակտոր K-701 |
8731 SL |
7 220 000 ՀՀ դրամ |
ԸՆԴԱՄԵՆԸ՝ |
34 560 000 ՀՀ դրամ | |||
Անվերադարձ կորուստ |
3 | |||
Վերադարձվել է վնասված |
22 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
12.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 մայիսի 2023 թվական: