ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
29 դեկտեմբերի 2021 թ. |
Հ. 4595-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆԻ ԳԱՅԻ (ՀԱՅԿ ԲԺՇԿՅԱՆՑ) ԱՆՎԱՆ Հ.129 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2607-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Գայի (Հայկ Բժշկյանց) անվան h. 129 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամի անձնական դիմումը, ծնողական խորհրդի 13.12.2021թ. (հ.2 արձանագրություն) որոշումը, և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 22.12.2021թ. հ.12/Հ15481, 160045 զեկուցագիրը.
1. Դադարեցնել «Երևանի Գայի (Հայկ Բժշկյանց) անվան h. 129 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամներ Լիանա Հովհաննեսի Հակոբջանյանի և Ելենա Էդուարդի Բադալյանի լիազորությունները:
2. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 22-ի «Երևանի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի 2019 թվականի հունվարի 31-ի հ.176-Ա, 2020 թվականի ապրիլի 10-ի հ.1419-Ա, ապրիլի 20-ի հ.հ.1484-Ա, 1486-Ա և մայիսի 8-ի հ.1599-Ա որոշումներում փոփոխություն կատարելու մասին» հ.2607-Ա որոշման հավելվածի 12-րդ կետի 4-րդ սյունակում՝ «Բադալյան Ելենա Էդուարդի» բառերը փոխարինել «Հակոբյան Սրբուհի Հակոբի» բառերով, 5-րդ սյունակում «Հակոբջանյան Լիանա Հովհաննեսի» բառերը փոխարինել «Մելքոնյան Աիդա Գենրիխի» բառերով, 6-րդ սյունակում՝ «Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ընդհանուր բաժնի 1-ին կարգի մասնագետ» բառերը փոխարինել «Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոց, պարուսույց» բառերով:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Գ.Մելքոմ Մելքոմյանի վրա:
Երևանի քաղաքապետ |
Հր. ՍԱՐԳՍՅԱՆ |