ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 822-Ա
«ՀԱՅԱՍ» ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ֆինլանդիայի Հանրապետության քաղաքացի Աբգար Մարգարյանի (անձնագիր՝ FP3144338) կողմից «Հայաս» համայնքների զարգացման հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (6,840 կգ ընդհանուր քաշով, 30,700 եվրո ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման (բեռի և բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:
2. «Հայաս» համայնքների զարգացման հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
23.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 822-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿԸ
NN ը/կ |
Ապրանքի անվանումը |
Քանակը (հատ) |
Ընդհանուր |
Ընդհանուր |
1. |
Հոսպիտալային մահճակալ (օգտագործված) |
33 |
3,960 |
16,500 |
2. |
Աթոռներ՝ սպասասրահի համար (օգտագործված) |
120 |
700 |
1,200 |
3. |
Հոսպիտալային պարագաներ (տակդիրներ, կաթետերներ, բամբակ և այլն) |
200 |
1,880 |
11,000 |
4. |
Անվասայլակ (օգտագործված) |
20 |
300 |
2,000 |
Ընդամենը |
373 |
6,840 |
30,700 |
ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԸ
Շահառուներ |
Հոսպիտալային մահճակալներ (օգտագործված) |
Աթոռներ սպասասրահի համար (օգտագործված) |
Հոսպիտալային պարագաներ (տակդիրներ, կատետերներ, բամբակ և այլն) |
Անվասայլակ (օգտագործված) |
Սիսիան խոշորացված համայնք |
20 |
65 |
70 |
12 |
Տաթև խոշորացված համայնք |
13 |
35 |
50 |
8 |
ՈՄԱ - «Ողջ Մնալու Արվեստ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպություն |
20 |
80 |
||
Ընդամենը |
33 |
120 |
200 |
20 |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
23.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |