ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1560-Ա
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՃԳՆԱԺԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը՝
1. Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 1560-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Տ. Խաչատրյան | - ՀՀ փոխվարչապետ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ա. Ավանեսյան | - ՀՀ առողջապահության նախարար |
Ն. Մկրտչյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար |
Վ. Քերոբյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար |
Գ. Սանոսյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար |
Ա. Թումանյան | - ՀՀ վարչապետի խորհրդական |
Բ. Բադալյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Գ. Բարսեղյան | - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնական (աշխատանքային խմբի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
30.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |