ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ
ԲԵՐՔԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2019 թ. N 45-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐՔԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 Թ. ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համայնքի ղեկավարը ավագանուն ներկայացրեց 2020 թվականի համայնքային բյուջեն հետևյալը՝
1. եկամուտների գծով -15448,0 հազար դրամ
2. ծախսերի գծով - 15698,8 հազար դրամ
3. դեֆիցիտի ծածկմանն ուղղված միջոցներ - 250,8 հազար դրամ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով, համայնքի ավագանին որոշեց՝
1. Հաստատել Բերքաբեր համայնքի 2020 թվականի համայնքային բյուջեն՝
ա) եկամուտների գծով - 15448,0 հազար դրամ
բ) ծախսերի գծով - 15698,8 հազար դրամ
գ ) դեֆիցիտի ծածկմանն ուղղված միջոցներ - 250,8 հազար դրամ
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ /հավելված 1/:
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման՝ /հավելված 2/:
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման /հավելված 3/:
5. Սահմանել, որ
ա) ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունները
բ) թույլատրել համայնքի ղեկավարին գանձապետական հաշվի 2019 թվականի տարեվերջյան ագատ մնացորդն ինքնուրույն ներառել 2020 թվականի բյուջեի եկամտային մասում և ծախսային մասում ընդգրկել առաջնահերթություն պահանջվող ծախսերի ֆինանսավորման համար:
գ) ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգման նախատեսված հոդվածների միջև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համապատասխան կատարվող վերաբաշխումները չեն կարող գերազանցել հաստատված ծավալի 3 %-ը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Ա. Արզումանյան |
|