ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 119-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 92-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ 02600539) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի փետրվարի 8-ի «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղատնտեսության զարգացում» ծրագրի մասին» N 92-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2014 թվականի հուլիսի 25-ին կնքված՝ N09106149959 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2017 թվականի փետրվարի 15-ին կնքված՝ N 015.02.17 11424 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2017 թվականի հունվարի 31-ին կնքված՝ N 091011711412 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520388) 2017 թվականի հոկտեմբերի 26-ին կնքված՝ N 014606 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարում` 9,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520388) 2017 թվականի փետրվարի 24-ին կնքված՝ N 267777 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարում` 800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520388) 2022 թվականի սեպտեմբերի 2-ին կնքված՝ N 0488792 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Յուքոմ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00024873) 2011 թվականի օգոստոսի 23-ին կնքված՝ N 99/23/08/2011 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01551651) 2016 թվականի նոյեմբերի 16-ին կնքված՝ N 19006193 ու N 19006154 և 2017 թվականի մայիսի 18-ին կնքված՝ N 19366806 պայմանագրերով նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական կապի ծառայությունների մատուցում` 300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «ՌեալԹայմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02229634) 2023 թվականի հունվարի 3-ին կնքված՝ N ID93009189 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է համացանցային հասանելիության ծառայությունների մատուցում` 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02577018) 2023 թվականի հունվարի 3-ին կնքված՝ N SC01-03-01-23 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է Սյունիքի մարզի Անգեղկոթ, Սվարանց, Աճանան, Դավիթ Բեկ համայնքներում չրերի և պահածոյացված բանջարեղենի արժեշղթաների գնահատման ծառայության մատուցում` 3,650,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «Ատ Գազ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07619068) 2023 թվականի հունվարի 3-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է սեղմված բնական գազի մատակարարում` 3,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
12) «Էզաս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07613096) 2023 թվականի հունվարի 3-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է դեղորայքի մատակարարում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
13) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2023 թվականի հունվարի 3-ին կնքված՝ N 03/01/23 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է վառելիքի մատակարարում` 15,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
14) «Ինգլիշ Թրեյդ Հաուզ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02550253) 2023 թվականի հունվարի 3-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է մեքենաների, սարքավորումների և տրակտորների յուղերի մատակարարում` 700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
15) «Կուլտիվա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00221453) 2023 թվականի հունվարի 3-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է ախտահանիչ նյութերի և պահեստամասերի մատակարարում` 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
16) «Կրիվոյշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07604029) 2023 թվականի հունվարի 3-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է շինանյութի մատակարարում` 7,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
17) «Մեդիսար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 025556335) 2023 թվականի հունվարի 3-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է գյուղատնտեսական քիմիական նյութերի մատակարարում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
18) «Սմարթագրո» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 03549691) 2023 թվականի հունվարի 3-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է գյուղատնտեսական ոլորտի գործիքների, սարքավորումների և պարագաների մատակարարում` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
19) «Սոֆադ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00019746) 2023 թվականի հունվարի 3-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է սանիտարահիգենիկ և մաքրող միջոցների մատակարարում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
14.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |