ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2018 թվականի |
թիվ 177 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 9-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 14-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ XXI բաժնով՝
«XXI. Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության կազմակերպման հետ կապված գործընթացների տեղեկատվական ապահովում | |
79. Սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցերի մասնակիցների միջև տեղեկատվության փոխանակման ապահովում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերության թվային փոխակերպման համար պայմանների ստեղծման նպատակներով |
2019 թվականի II եռամսյակ։»։ |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: