ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0223 Ն. 14.12.22
14 դեկտեմբերի 2022 թվականի |
թիվ 223-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովել արդյունավետ ընթացակարգ՝ Կենտրոնական դեպոզիտարիայի իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ տեղեկությունները Կենտրոնական բանկ ներկայացնելու համար,
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 61.1-րդ հոդվածը, 184-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման պայքարի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/02-ը հաստատելու մասին» թիվ 14-Ն որոշմամբ հաստատված «Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/02-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
1) Կանոնակարգի 23-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1» պարբերությամբ.
«գ1. ոչ ռեզիդենտ ղեկավարի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,»։
2) Կանոնակարգի 37-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ ենթակետով.
«1.1) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,»։
3) Կանոնակարգի 42-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ ենթակետով.
«1.1) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,»։
4) Կանոնակարգը 9-րդ լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-րդ գլխով.
«Գ Լ ՈՒ Խ 9.1
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ, ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ, ՆՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
50.1. Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է տիրապետել արժանահավատ տեղեկությունների իր՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված չափանիշներով Կենտրոնական դեպոզիտարիայի իրական շահառու հանդիսացող անձանց և նրանց՝ Կենտրոնական դեպոզիտարիայի իրական շահառու հանդիսանալու հիմքերի վերաբերյալ:
50.2. Սույն կանոնակարգի 50.1-րդ կետով նախատեսված տեղեկությունների բացահայտման համար Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է պարբերաբար, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, իրականացնել պատշաճ ուսումնասիրություն՝ պահպանելով իրականացված ուսումնասիրությանն առնչվող բոլոր փաստաթղթերը։ Իրական շահառուների հայտնաբերմանն առնչվող փաստաթղթերը ենթակա են պահպանման առնվազն հինգ տարի ուսումնասիրության իրականացման պահից, բայց ոչ պակաս, քան հինգ տարի՝ սկսած այն պահից, երբ անձը, որին դրանք առնչվում են, դադարում է լինել Կենտրոնական դեպոզիտարիայի իրական շահառու։
50.3. Սույն կանոնակարգի 50.2-րդ կետով նախատեսված պատշաճ ուսումնասիրության իրականացման ընթացքում Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է հարցումներով դիմել այն անձանց, որոնց իրական շահառու հանդիսանալու վերաբերյալ առկա են կասկածներ, ինչպես նաև Կենտրոնական դեպոզիտարիայի մասնակիցներին կամ մասնակից իրավաբանական անձանց ներկայացուցիչներին, որոնք կարող են տիրապետել Կենտրոնական դեպոզիտարիայի իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների։ Կենտրոնական դեպոզիտարիային արժանահավատ և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու պարտականությունը կրում են սույն կետով նախատեսված հարցում ստացած անձինք:
50.4. Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել Կենտրոնական դեպոզիտարիայի իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ հայտարարագիր՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 19-ի:
50.5. Սույն կանոնակարգի 50.4-րդ կետով սահմանված հայտարարագիրը ենթակա է ներկայացման Կենտրոնական բանկ ֆիզիկական անձի՝ Կենտրոնական դեպոզիտարիայի իրական շահառու համարվելու մասին Կենտրոնական դեպոզիտարիայի տեղեկանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում։
50.6. Անկախ սույն կանոնակարգի 50.5-րդ կետով նախատեսված ժամկետներից՝ մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել՝
1) հաստատում առ այն, որ իրական շահառուների վերաբերյալ Կենտրոնական բանկ ներկայացված վերջին հայտարարագրերը պարունակում են արդիական տեղեկություններ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, կամ
2) փոփոխված տեղեկություններ Կենտրոնական դեպոզիտարիայի իրական շահառուների վերաբերյալ։
5) Կանոնակարգի 68-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«68. Կենտրոնական դեպոզիտարիան լիցենզիա ստանալուց հետո յուրաքանչյուր փոփոխության դեպքում փոփոխության օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացնում.
1) Կենտրոնական դեպոզիտարիայի տեղեկատվական և այլ համակարգերի նվազագույն տեխնիկական պահանջների և հուսալիության` սույն կանոնակարգի 11-րդ գլխով սահմանված չափանիշների փոփոխությունների վերաբերյալ գրություն` ներկայացնելով նաև Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից՝ սույն կանոնակարգի գլուխ 11-ով սահմանված չափանիշներին համապատասխանելու մասին փաստաթղթերը,
2) Կենտրոնական դեպոզիտարիայի իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկ ներկայացված տեղեկությունների փոփոխությունների դեպքում՝ տվյալ փոփոխությունները ներառող հայտարարագիրը՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 19-ի:»:
6) Հավելված 4-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի։
7) Հավելված 5-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի։
8) Հավելված 9-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 3-ի։
9) Կանոնակարգը լրացնել Հավելված 19-ով` համաձայն սույն որոշման Հավելված 4-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
2022 թ. դեկտեմբերի 21 Երևան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 223-Ն որոշման |
«Հավելված 4 «Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/02-ի |
Միջնորդագիր
Ղեկավարի գրանցման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
_________________________ին
Հարգելի ___________________________
Խնդրում ենք ________________________________________ (անուն, ազգանուն, հայրանուն)
գրանցել որպես ____________________________________:
(կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը)
Կից ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող տեղեկությունները:
Հավաստիացնում ենք, որ վերոնշյալ անձը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին և վերջինիս ստորագրությունը, որն ամրակցվում է ղեկավարի վերաբերյալ ներկայացվող տեղեկանքին, համապատասխանում է իսկականի հետ:
Կենտրոնական դեպոզիտարիայի կառավարման իրավասու մարմին՝
(անուն, ազգանուն, ստորագրություն)
« » _______ 20 թ.:»:
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 223-Ն որոշման |
«Հավելված 5 «Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/02-ի |
ՏԵՂԵԿԱՆՔ
Ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ
|
»: |
Հավելված 3 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 223-Ն որոշման |
«Հավելված 9 «Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/02 Հավելվածի |
Դիմում
Ֆիզիկական անձի կողմից Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար
Ես` , խնդրում եմ Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը
__________________________________________________ Կենտրոնական
(նշվում է Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը)
դեպոզիտարիայում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար:
ՄԱՍ 1.
Լրացվում է Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ակնկալող ֆիզիկական անձ մասնակցի կողմից
1. Ֆիզիկական անձի տվյալները | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1.1.Անունը, ազգանունը, հայրանունը ____________________________________ 1.2. Սեռը _____________
1.4. Ծննդավայրը ____________________________________________________________________ 1.5. Քաղաքացիությունը __________________________________ 1.6. Անձնագրի տվյալները _________________________________ Հանրային ծառայությունների համարանիշը __________________________ 1.7. Բնակության վայրը` փաստացի բնակության վայրի հասցե ___________________________________________ 1.8. Հեռախոսահամար _________________ 1.9. Էլեկտրոնային փոստի հասցե _____________________ 1.10. Նշեք նախկինում Ձեր ունեցած բոլոր անունները, ազգանունները, հայրանունները, դրանք կրելու ժամանակաշրջանը.
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2. Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2.2. Ի՞նչ լեզուների եք տիրապետում o Հայերեն o Անգլերեն o Ռուսերեն o Այլ (նշել լեզուն) _____________________________________________________________________ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2.3. Վերջին 10 տարվա աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները (ընդ որում, պետք է նշել փաստացի աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները` անկախ դրանց` աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքից):
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2.4. Նշեք Ձեզ անձամբ ճանաչվող` ֆինանսական համակարգում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ տվյալները, ովքեր անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ
o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված անձ չկա: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3. Ձեռքբերման ենթակա բաժնետոմսեր (բաժնեմասեր) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4. Մասնակցության ձեռքբերման ժամկետները և պայմանները, ներդրման աղբյուրները (սեփական, փոխառու) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4.1. Նշեք մասնակցության ձեռքբերման ժամկետները և պայմանները. 4.2. Նշեք ներդրման աղբյուրները (սեփական, փոխառու)` 4.3. Փոխառության կամ վարկի ստացմամբ կատարվող ներդրումների համար նշել` ա) Վարկ/փոխառություն տրամադրողի անունը/անվանումը ______________________ բ) Գտնվելու/բնակության վայրը _________________________________________ գ) Վարկի/փոխառության գումարը ______________________ դ) Գրավի առարկան _________________ ե) Վարկի/փոխառության ստացման պայմանները և ժամկետները զ) Ի՞նչ աղբյուրներից վարկը/փոխառությունը պետք է մարվի 4.4. Եթե նշանակալից մասնակցությունը ձեռք է բերվում այլ մասնակցից անմիջականորեն (ոչ թե կարգավորվող շուկայի միջոցով), ապա նշել. | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Վաճառողի/փոխանցողի անունը (անվանումը) |
Վաճառքի/փոխանցման ենթակա բաժնետոմսերի քանակը |
Վաճառքի/փոխանցման ենթակա բաժնետոմսերի/ մասնակցության չափը (%) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1. |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2. |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3. |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
5. Ներդրվող միջոցների ծագման օրինականության վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ: (Կենտրոնական բանկը կարող է պահանջել համապատասխան փաստաթղթեր, տեղեկություններ և այլն): | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
6. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական կապիտալում մասնակցությունների վերաբերյալ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
6.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոս մասնակցության համար` | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կազմակերպության անվանումը |
Գտնվելու վայրը |
Մասնակցության չափը (դրամով) |
Մասնակցության չափը (%) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1. |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2. |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3. |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սույն կետում նշված անձանց համար լրացնել սույն կանոնակարգի Հավելված 11-ը: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
6.2. Այլ մասնակցության համար` | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կազմակերպության անվանումը |
Գտնվելու վայրը |
Մասնակցության չափը (դրամով) |
Մասնակցության չափը (%) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1. |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2. |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3. |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
7. Տեղեկություններ փոխկապակցված անձանց վերաբերյալ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կազմակերպության անվանումը կամ անձի անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը |
Գտնվելու (բնակության) վայրը |
Փոխկապակցվածության տեսակը | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1. |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2. |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3. |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8. Այլ տեղեկատվություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.1 Արդյո՞ք Դուք (կամ Ձեր հետ փոխկապակցված անձինք) ունեք 30 և ավելի օր ժամկետանց (չմարված) պարտավորություններ. | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.2 Արդյո՞ք Դուք Հայաստանի Հանրապետության կամ այլ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել եք անգործունակ կամ սահմանափակ գործունակ: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.3 Արդյո՞ք Դուք ունեցել եք դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.4 Արդյո՞ք դատարանի կողմից Դուք զրկված եք ֆինանսական, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.5 Արդյո՞ք Դուք ճանաչվել եք սնանկ կամ ունեք չմարված (չներված) պարտավորություններ կամ Ձեր սնանկության վերաբերյալ դատարանը ընդունել է վարույթ ։ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.6 Արդյո՞ք Դուք ՀՀ կամ այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից քրեական գործով ներգրավված եք կամ նախկինում ներգրավված եք եղել որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ։ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.7 Արդյո՞ք Դուք ՀՀ քրեական օրենսգրքով կամ այլ պետությունների քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործության համար ենթարկվել եք քրեական պատասխանատվության: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.8 Արդյո՞ք Դուք հարկային, մաքսային, ֆինանսական ոլորտներում վերջին 5 տարվա ընթացքում ենթարկվել եք վարչական պատասխանատվության: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.9 Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում որևէ կազմակերպությունում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում տվյալ կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ կամ սնանկ: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.10 Արդյո՞ք ՀՀ տարածքում կամ այլ պետություններում գործող կազմակերպություններում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում տվյալ կազմակերպությունը ունեցել է գրանցման, լիցենզավորման, թույլտվության մերժման դեպքեր, կամ կազմակերպության նկատմամբ կիրառվել է պատասխանատվության միջոց: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.11 Արդյո՞ք Դուք (կամ Ձեր հետ փոխկապակցված անձինք) ունեք դրամային (կամ այլ) պարտավորություններ Կենտրոնական դեպոզիտարիայի նկատմամբ, որի կանոնադրական կապիտալում մտադիր եք ձեռք բերել նշանակալից մասնակցություն. | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.12 Արդյո՞ք Դուք պատրաստ եք Կենտրոնական դեպոզիտարիայի ֆինանսական վիճակի վատթարացման դեպքում (կապիտալի կտրուկ նվազում, իրացվելիության խնդիրների առաջացում, խոշոր վնասներ, արտակարգ իրավիճակներ) տրամադրել լրացուցիչ ֆինանսական օժանդակություն. | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.13 Արդյո՞ք Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից Կենտրոնական բանկ ներկայացված գործարար ծրագրում Ձեր կողմից առաջարկվում են որևէ փոփոխություններ. | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.14 Այլ՝ Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
9. Հավաստիացնում եմ, որ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
ՄԱՍ II
Լրացվում է Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից
|
»: |
Հավելված 4 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 223-Ն որոշման |
«Հավելված 19 «Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/02-ի |
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
____________________________________________________________________
(Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը)
իրական շահառուի վերաբերյալ
|
»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2022 թվական: