ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
5 ապրիլի 2022 թվականի |
թիվ 47 |
քաղ. Բիշքեկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՈՉ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի 37-րդ հոդվածի 2-րդ կետին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 11-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի հուլիսի 13-ի թիվ 49 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններում (ապրանքների ծագումը որոշելու ոչ առանձնաշնորհային կանոններում) կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Բ․ Սուլթանով |
Ա․ Կոժոշև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի ապրիլի 5-ի թիվ 47 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններում (ապրանքների ծագումը որոշելու ոչ առանձնաշնորհային կանոններում) կատարվող
1. Տեքստում «Ապրանքի ծագման հավաստագիրը», «ապրանքի ծագման հավաստագիրը» բառերը համապատասխան թվով և հոլովով համապատասխանաբար փոխարինել «Հավաստագիր», «հավաստագիր» բառերով՝ համապատասխան թվով և հոլովով։
2. 1-ին կետում՝
ա) առաջին պարբերության մեջ «ապրանքների ներմուծման ժամանակ» բառերը փոխարինել «այն ապրանքների նկատմամբ, որոնք ներմուծվում են» բառերով.
բ) երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ներմուծվող ապրանքների ծագման նկատմամբ մաքսային հսկողությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան։»։
3. 2-րդ կետը տասնմեկերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«լիազորված մարմին»՝ այն մարմինը (կազմակերպությունը), որը, երրորդ երկրի օրենսդրությանը համապատասխան, լիազորված է տրամադրելու ապրանքի ծագման հավաստագիրը։»։
4. 4-րդ կետի 9-րդ ենթակետում «պիտանի են միայն օգտահանման և (կամ) վերամշակման համար» բառերը հանել։
5. 20-րդ կետի 2–րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) ապրանքի ծագման հավաստագիր (այսուհետ՝ հավաստագիր)։»։
6. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 201-րդ կետով՝
«201. Ապրանքի ծագումը հաստատելու նպատակով կարող է օգտագործվել ապրանքի ծագման մասին փաստաթղթի թղթային կրիչով բնօրինակը, ապրանքի ծագման մասին փաստաթղթի պատճենը (թղթային կրիչով կամ գրաֆիկական էլեկտրոնային պատճենի տեսքով) կամ հավաստագիրը, որը էլեկտրոնային տեսքով տրվել է լիազորված մարմնի կողմից՝ առանց հավաստագրի բնօրինակի թղթային կրիչով ձևակերպման (թղթային կրիչով կամ գրաֆիկական էլեկտրոնային պատճենի տեսքով)։»։
7. 24-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Այնպիսի հատկանիշների հայտնաբերման դեպքում, որոնք վկայում են այն մասին, որ ապրանքների ծագումը հաստատելու նպատակով ներկայացված հավաստագրի պատճենի (թղթային կրիչով կամ գրաֆիկական էլեկտրոնային պատճենի տեսքով) մեջ պարունակվող տեղեկությունները չեն համապատասխանում հավաստագրի բնօրինակի մեջ պարունակվող տեղեկություններին, անդամ պետության լիազորված մարմինն իրավունք ունի պահանջելու հավաստագրի բնօրինակը թղթային կրիչով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հավաստագիրը տրվում է լիազորված մարմնի կողմից բացառապես էլեկտրոնային տեսքով՝ առանց հավաստագրի բնօրինակի թղթային կրիչով ձևակերպման»։
8. 25-րդ կետում՝
ա) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«25. Ապրանքի ծագմամբ պայմանավորված՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով նախատեսված՝ ներքին շուկայի պաշտպանության միջոցները կիրառելու դեպքում այնպիսի նույնանման ապրանքների ծագումը, որոնք Միության մաքսային տարածք ներմուծվում են մեկ առաքողի կողմից մեկ ստացողի հասցեով մեկ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթով, որոնց ընդհանուր մաքսային արժեքը («ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների դեպքում որոշվել է՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ կետը) գերազանցում է 1 500 եվրոն, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից՝ 200 եվրոյին համարժեք գումարը հաստատվում է հավաստագրով (բացառությամբ ներքին շուկայի կիրառվող պաշտպանության միջոցների պահպանումը հաստատելու դեպքի):».
բ) երկրորդ պարբերությունում՝
«դրանց մաքսային հայտարարագրման ժամանակ ապրանքի ծագման հավաստագրի ներկայացմամբ, որը կիրառվում է» բառերը փոխարինել «հավաստագրով հաստատված, որը կիրառվում է» բառերով.
«սույն կանոններով նախատեսված՝ ապրանքի ծագման հավաստագիրը ներկայացնելու» բառերը փոխարինել «համանման ապրանքների ծագումը սույն կանոններով նախատեսված հավաստագրով հաստատելու» բառերով։
9. 26-րդ կետում՝
ա) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«26. Անդամ պետության մաքսային մարմին հավաստագիր չի ներկայացվում անդամ պետության մաքսային մարմնի և լիազորված մարմնի միջև ծագման վերիֆիկացման այնպիսի էլեկտրոնային համակարգի կիրառման մասին պայմանավորվածությունների առկայության դեպքում, որը թույլ է տալիս իրականացնել ստուգում՝ հավաստագրի տրման և դրանում պարունակվող տեղեկությունների հավաստիության մասով։ Ընդ որում, այդպիսի հավաստագրի վերաբերյալ տեղեկությունները պետք է նշվեն մաքսային հայտարարագրի մեջ։».
բ) երկրորդ պարբերությունում «ապրանքի ծագման հավաստագրի բնօրինակը՝ թղթային կրիչով» բառերը փոխարինել «հավաստագիր» բառով։
10. 28-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
11. 29-րդ կետում՝
ա) առաջին պարբերությունում՝
«ներկայացված» բառը հանել.
«տեղեկություններ» բառից հետո լրացնել «ինչպես նաև ընտրանքային ստուգում անցկացնելու նպատակով» բառերով.
բ) երրորդ պարբերությունում «ընտրողականության հիմքով» բառերը փոխարինել «ընտրանքային ստուգում անցկացնելու նպատակով»։
12. 32-րդ կետում՝
ա) առաջին պարբերությունում «տրամադրելու փաստը» և «դրանում պարունակվող տեղեկությունների հավաստիությունն» բառերը հանել.
բ) առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Տվյալների էլեկտրոնային բազաները պետք է թույլ տան հաստատել հավաստագիրը տրամադրելու փաստը և լրացուցիչ կերպով կարող են հավաստագրի մեջ նշված այլ տեղեկություններ պարունակել»։
13. 33-րդ կետում՝
ա) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Անդամ պետություններից որևէ մեկի պետական իշխանության մարմնին ի գիտություն՝ նշված տեղեկատվությունը երրորդ կողմից հասցնելու դեպքում, այդ անդամ պետությունը ստացված տեղեկատվությունն ուղարկում է Հանձնաժողով՝ մյուս անդամ պետություններին տեղեկացնելու նպատակով։».
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Տվյալների էլեկտրոնային բազաների վերաբերյալ տեղեկատվության ուղարկումը Հանձնաժողով և Միության պաշտոնական կայքում դրա տեղադրումը պարտադիր պայման չէ՝ անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից տվյալների էլեկտրոնային բազաների կիրառման համար։»։
14. 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«34. Ապրանքների ծագումը համարվում է չհաստատված Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 314-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված դեպքերում, ինչպես նաև հետևյալ դեպքերում՝
1) ապրանքների ծագման նկատմամբ անցկացված մաքսային հսկողության արդյունքներով հնարավոր չէ որոշել ապրանքի ծագման հավաստագրի իսկությունը և (կամ) դրանում պարունակվող տեղեկությունների հավաստիությունը՝ վերիֆիկացման հարցմանն ի պատասխան ստացված պատասխանի հիման վրա.
2) հավաստագիրը չի ներկայացվել անդամ պետության մաքսային մարմնի պահանջով՝ սույն կանոնների 24-րդ կետով և 26-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերում.
3) ապրանքների ծագման նկատմամբ անցկացված մաքսային հսկողության արդյունքներով հնարավոր չէ նույնականացնել ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթղթում նշված ապրանքը մաքսային հայտարարագրում նշված ապրանքի հետ։»։
15. Ապրանքի ծագման հավաստագրին ներկայացվող պահանջներում (նշված Կանոնների հավելված)՝
ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Ապրանքի ծագման հավաստագրի (այսուհետ՝ հավաստագիր) բնօրինակն օգտագործելու դեպքում այդ թղթային կրիչով այդ հավաստագիրը պատրաստվում է А4 (ISO) կամ Letter (ANSI А) ձևաչափի թղթի թերթերի վրա՝ մեխանիկական կամ քիմիական եղանակով՝ կեղծումից պաշտպանությունն ապահովող միջոցների կիրառմամբ։».
բ) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«Այլ լեզուներով լրացված հավաստագիր ներկայացնելը թույլատրվում է այն պայմանով, որ հայտարարատուի կողմից ներկայացվի հավաստագրի վավերացված թարգմանությունը՝ ռուսերենով կամ այն անդամ պետության պետական լեզվով, որի մաքսային մարմին ներկայացվում է այդ հավաստագիրը։
Հավաստագրի մեջ թույլատրվում է՝
անգլերենով, ֆրանսերենով կամ ռուսերենով նշված տեղեկությունների կրկնօրինակումն այլ լեզուներով.
տեղեկությունների նշում այլ լեզուներով՝ ի լրումն սույն Պահանջների 5-րդ կետով նախատեսված՝ անգլերենով, ֆրանսերենով կամ ռուսերենով նշված պարտադիր տեղեկությունների.
աշխարհագրական օբյեկտների, հասցեների, կազմակերպությունների կազմակերպաիրավական ձև ի, ֆիրմային անվանումների, երրորդ կողմի օրենսդրությանը համապատասխան հավաստագրի տրման համար լիազորված մարմնի (կազմակերպության) (այսուհետ՝ լիազորված մարմին) անվանման և հատուկ անունների նշում այլ լեզուներով.
հավաստագրի համարի և տրման ամսաթվի նշում՝ տպագրից տարբերվող եղանակով.
լիազորված մարմնի կնիքի դրոշմվածքում պարունակվող տեղեկատվության արտացոլում ցանկացած լեզվով։».
գ) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Թղթային կրիչով հավաստագրի բնօրինակի օգտագործման դեպքում ուղղումները և (կամ) լրացումները կատարվում են սխալ տեղեկատվությունը ջնջելու և ճշգրտված տեղեկությունները դրա վրա տպելու կամ ձեռքով լրացնելու միջոցով, որոնք հաստատվում են պաշտոնատար անձի ստորագրությամբ կամ լիազորված մարմնի կնիքով։
Հավաստագրի մեջ ջնջումների, ձեռքով շտկումների և չհաստատված ուղղումների և (կամ) լրացումների առկայությունը չի թույլատրվում։».
դ) 5-րդ կետում՝
առաջին պարբերությունում «հետևյալ տեղեկատվությունը» բառերը փոխարինել «հետևյալ տեղեկությունները» բառերով.
2-րդ ենթակետը լրացնել «(կնիքի դրոշմվածքում լիազորված մարմնի լրիվ անվանման մասին տվյալների առկայության դեպքում այդպիսի տեղեկությունների լրացուցիչ նշում չի պահանջվում)».
5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5) ապրանքի նկարագրությունը, որը բավարար է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության մաքսային մարմնի կողմից՝ մաքսային հայտարարագրման ժամանակ հայտագրված ապրանքի հետ այն նույնականացնելու համար։
Ի լրումն սույն ենթակետի առաջին պարբերությունում նշված ապրանքի նկարագրության՝ թույլատրվում է նշել ինվոյսի, պայմանագրի մասնագրի կամ այլ ապրանքաուղեկից փաստաթղթի վավերապայմանները՝ դրանցում պարունակվող ապրանքի նկարագրությունը դրա նույնականացման նպատակներով օգտագործելու համար.».
7-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
8-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Այն հավաստագիրն օգտագործելու դեպքում, որը լիազորված մարմնի կողմից տրվել է էլեկտրոնային տեսքով՝ առանց դրա բնօրինակը թղթային կրիչով ձևակերպելու, թույլատրվում է շեղվել հավաստագրում լիազորված մարմնի կնիքի դրոշմվածքի և այդ լիազորված մարմնի պաշտոնատար անձի ստորագրության առկայության պահանջից։ Ընդ որում, այդպիսի հավաստագիրը պետք է պարունակի լիազորված մարմնի կնիքի գրաֆիկական պատկերը։»
ե) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 61-րդ կետը՝
«61. Եթե հավաստագրում բավարար տեղ չկա ապրանքների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը նշելու համար, ապա օգտագործվում են լիազորված մարմնի կնիքով հաստատված՝ А4 (ISO) կամ Letter (ANSI А) ձևաչափի թղթի լրացուցիչ թերթեր։
Որպես հավաստագրին կցվող լրացուցիչ թերթեր՝ թույլատրվում է օգտագործել ինվոյսի, պայմանագրի մասնագրի կամ ապրանքի նկարագրությունը պարունակող այլ ապրանքաուղեկից փաստաթղթի օգտագործումը, որը թույլ է տալիս իրականացնել դրա նույնականացումը, և ապրանքի վերաբերյալ այլ տեղեկություններ։ Այդ փաստաթղթերը պետք է վավերացված լինեն լիազորված մարմնի կնիքով։
Այն հավաստագիրն օգտագործելու դեպքում, որը լիազորված մարմնի կողմից տրվել է էլեկտրոնային տեսքով՝ առանց դրա բնօրինակը թղթային կրիչով ձևակերպելու, թույլատրվում է շեղվել այդպիսի հավաստագրի լրացուցիչ թերթերի (այդ թվում՝ որպես լրացուցիչ թերթեր օգտագործվող ինվոյսի, պայմանագրի մասնագրի կամ այլ ապրանքաուղեկից փաստաթղթի) վրա լիազորված մարմնի կնիքի դրոշմվածքի առկայության պահանջից։ Ընդ որում, այդպիսի հավաստագրի լրացուցիչ թերթերը պետք է պարունակեն լիազորված մարմնի կնիքի գրաֆիկական պատկերը։»
զ) 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
է) լրացնել հետևյալ բովանդակությամբ 91-րդ կետով՝
«91. Եթե հավաստագրի մեջ նշված են տեղեկություններ մի քանի ապրանքի վերաբերյալ, ապա ապրանքներից մեկի ծագման վերաբերյալ տեղեկությունների ոչ հավաստի լինելը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից հայտնաբերվելը չպետք է կասկածի տակ դնի հավաստագրի մեջ նշված մյուս ապրանքների ծագումը և չպետք է հիմք հանդիսանա տվյալ հավաստագիրը որպես այդ մյուս ապրանքների ծագման վերաբերյալ փաստաթուղթ չդիտարկելու համար։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: