ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 ապրիլի 2022 թվականի N 446-Ն
ԱՌԱՆՁՆԱԿԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ, ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը, ինչպես նաև առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների վճարման չափերը՝ համաձայն հավելվածի։
2. Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումները հաշվարկվում են որպես պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացում՝ հավելվածով սահմանված չափերով, և վճարվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պարբերականությամբ և ժամկետում:
3. Հավելումը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա պաշտոնային դրույքաչափի նկատմամբ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
07.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 446-Ն որոշման |
ԱՌԱՆՁՆԱԿԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ
Հ/Հ |
Պաշտոնի անվանումը |
Վճարվող հավելումների չափը (%) |
Դատախազություն |
||
1. |
ՀՀ գլխավոր դատախազ |
87 |
2. |
ՀՀ գլխավոր դատախազի՝ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված կոռուպցիոն հանցագործությունների ցանկով նախատեսված գործերով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և մեղադրանքի պաշտպանությունը, ինչպես նաև այդ գործերով պետության շահերի պաշտպանության ոլորտը համակարգող տեղակալներ |
87 |
3. |
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող) |
77 |
4. |
ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ |
92 |
(հավելվածը փոփ. 15.12.22 N 1917-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
07.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 ապրիլի 2022 թվական: