ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 սեպտեմբերի 2022 թվականի N 1428-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 48-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 2018 թվականի մարտի 21-ի ՀՕ-180-Ն օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը), Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 48-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) N 1 հավելվածի՝
ա. III բաժնի 3-րդ պարբերությունում «55 ՄՎտ, թողարկումը մինչև 2022 թ. հուլիս» բառերը փոխարինել «55 ՄՎտ, թողարկումը մինչև 2023 թ. սեպտեմբերի 1-ը» բառերով.
2) N 2 հավելվածի՝
ա. 1.6-րդ ենթակետի «Վերջնաժամկետ» սյունակում «2022 թ. հուլիս» բառերը փոխարինել «2023 թ. սեպտեմբերի 1-ը» բառերով,
բ. 1.10-րդ ենթակետի «Գործողություն» սյունակում «համայնքային արևային կայանների կառուցման նպատակով» բառերը փոխարինել «համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից արևային կայանների կառուցման նպատակով» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
16.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |