ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2018 թվականի N 565-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱԿԱՐԳՎՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 152-րդ հոդվածի 2-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով և 8-րդ հոդվածի 3-րդ մասով՝
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի կողմից համակարգվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ոլորտները՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերն իրավասու են իրենց համակարգման ոլորտներին վերաբերող կոնկրետ հարցերով գրավոր և բանավոր հանձնարարություններ տալ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի աշխատողներին.
2) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերը Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ կարող են իրենց համակարգման ոլորտների շրջանակից դուրս հանձնարարություններ տալ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի աշխատողներին։
(2-րդ կետը փոփ. 12.02.19 N 117-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. մայիսի 25 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ.մայիսի 25-ի N 565-Լ որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱԿԱՐԳՎՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
(վերնագիրը խմբ. 16.09.19 N 1313-Լ, 12.08.21 N 849-Լ)
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը համակարգում է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի, այդ թվում՝ ոլորտային քաղաքականությունից բխող, կենսագործմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը և ընթացիկ հարցերը՝ հետևյալ ոլորտներում
1) աշխատանք և սոցիալական հարցեր.
2) առողջապահություն.
3) արդարադատություն.
4) քաղաքացիական պաշտպանություն.
5) շրջակա միջավայր.
6) բնական պաշարներ.
7) կրթություն և գիտություն.
8) մշակույթ և սպորտ.
9) տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում.
10) ենթակառուցվածքներ.
11) քաղաքաշինություն, անշարժ գույքի կադաստր.
12) պետական գույք.
13) ներդրումներ, գործարար միջավայր.
14) հարկաբյուջետային.
15) բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն.
16) կապ.
17) բարեգործություն.
18) հանրային ծառայություն, այդ թվում՝ քաղաքացիական ծառայություն:
(1-ին կետը փոփ. 01.12.21 N 1371-Լ, խմբ. 27.09.22 N 1106-Լ)
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը համակարգում է նաև ծրագրերի իրականացման կառույցների և կազմակերպությունների աշխատանքները:
(2-րդ կետը փոփ. 01.12.21 N 1371-Լ)
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համակարգում է ոլորտային ռազմավարությունների, ռազմավարական ծրագրերի և դրանցից բխող իրավական ակտերի նախագծերի մշակմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը՝ հետևյալ ոլորտներում
1) ֆինանսական համակարգ.
2) հարկաբյուջետային համակարգ.
3) արտաքին և ներքին անվտանգություն.
4) արդարադատություն, հակակոռուպցիոն և դատաիրավական.
5) աշխատանք և սոցիալական հարցեր.
6) առողջապահություն.
7) շրջակա միջավայրի պահպանություն.
8) բնական պաշարների արդյունավետ օգտագործում.
9) կրթություն և գիտություն.
10) երիտասարդություն.
11) մշակույթ և սպորտ,
12) քաղաքաշինություն.
13) ենթակառուցվածքներ.
14) պետական գույք և ակտիվներ.
15) տնտեսություն, ներդրումներ, գործարար միջավայր, արտաքին տնտեսական կապեր, միջազգային առևտուր.
16) Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, կապ և հեռահաղորդակցություն.
17) հանրային կառավարման, ռազմավարական պլանավորման, հանրային ծառայությունների մատուցման, պետական հատվածում մարդկային կապիտալի զարգացման բարեփոխումներ.
18) որպես գլխավոր տեղեկատվական համակարգող՝ տեղեկատվական համակարգերի ու թվայնացման, էլեկտրոնային հասարակության, տնտեսության և էլեկտրոնային կառավարման բարեփոխումներ:
(3-րդ կետը խմբ. 27.09.22 N 1106-Լ)
4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համակարգում է նաև՝
1) միջազգային ֆինանսական կառույցների, այդ թվում` Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրասիական զարգացման բանկի, Ասիական զարգացման բանկի հետ աշխատանքները.
2) միջազգային կառույցների և կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ), Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ), Եվրոպական միության, ԱՄՆ զարգացման գործակալության, Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ), ինչպես նաև՝ գործընկեր պետությունների զարգացման ինստիտուտների հետ սոցիալ-տնտեսական և ոլորտային բարեփոխումների գծով համագործակցության աշխատանքները:
(4-րդ կետը խմբ. 27.09.22 N 1106-Լ)
(հավելվածը փոփ., լրաց. 18.07.18 N 975-Լ, խմբ. 12.02.19 N 117-Լ, փոփ., լրաց. 18.03.19 N 272-Լ, փոփ. 09.04.19 N 370-Լ, խմբ. 16.09.19 N 1313-Լ, 12.08.21 N 849-Լ, փոփ. 01.12.21 N 1371-Լ, խմբ. 27.09.22 N 1106-Լ)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |