ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 174-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) Մեծ բրիտանական «Էբսորբ սոֆթվիեր» ՍՊԸ-ի (Լոնդոն, EC4M7WS, Միացյալ Թագավորություն) հետ 2023 թվականի փետրվարի 13-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրերի ձեռքբերում՝ 16,638.89 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Սլեք Թեքնոլջի Լիմիթիդ» ընկերության (Բիզնես կենտրոն լեվըլ 1, հարկ 1-ին, Նովա Աթրիա, Դուբլին 18, Իռլանդիա) հետ 2023 թվականի փետրվարի 24-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրերի ձեռքբերում՝ 14,916.32 եվրոյին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
07.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |