ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
1 հոկտեմբերի 2013 թվականի Թիվ 211 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի ԹԻՎ 137 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի «Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» հունիսի 25-ի թիվ 137 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 2-րդ կետի երկրորդ պարբերությունում «2014 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2014 թվականի ապրիլի 1-ից» բառերով.
բ) նշված որոշմամբ նախատեսված փոփոխությունների 2-րդ կետի «բ» ենթակետում 05022 և 05023 ծածկագրերով դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«05022 |
ՄՄ ԱՏԳ ԱԱ 8701-8705 ապրանքային դիրքերում ընդգրկված շարժիչային տրանսպորտային միջոցների, դրանց հանգույցների և ագրեգատների արդյունաբերական հավաքման համար նախատեսված՝ ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության հաստատում, որը տրվել է արդյունաբերության ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող՝ Մաքսային միության անդամ պետության գործադիր իշխանության լիազորված մարմնի կողմից՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի 5-րդ ծանոթագրությանը համապատասխան |
05023 |
Մաքսային միության անդամ պետության գործադիր իշխանության լիազորված մարմնի փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի ծանոթագրություններին համապատասխան՝ ապրանքի դասակարգման ծածկագրի հաստատման համար՝ բացառությամբ 05022 ծածկագրով դիրքում նշված փաստաթղթի»։ |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Վ. Խրիստենկո |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2023 թվական: