ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«25» մայիսի 2021 թվականի N 23-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 93-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 33-րդ հոդվածի առաջին մասով, 34-րդ հոդվածի առաջին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է.
1. Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 93-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ հատվածներում կատարել փոփոխություններ, համաձայն NN 1-3 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
կողմ (7)
ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՍՊԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ ԳՐԻՇԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԷԼԼԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՆՎԵՐ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ |
դեմ (0) |
ձեռնպահ (0) |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ |
2021 թ. մայիսի 25 գ. Ջրվեժ |
ՀՀ Կոտայքի մարի Ջրվեժ համայնքի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մայիսի 2021 թվական: