ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2018 թվականի |
թիվ 77 |
քաղ. Մոսկվա |
«ՀԱԳՈՒՍՏԻ ԱՌԱՐԿԱՆԵՐ, ՀԱԳՈՒՍՏԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐ՝ ԲՆԱԿԱՆ ՄՈՐԹՈՒՑ» ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔՈՒՄ ՆՇՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱԿՆՇՄԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 70 և 2015 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 86 որոշումները «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) հետ համապատասխանեցնելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 77 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարվող
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 23-ի ««Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքի մասով հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների մակնշումը ներդնելու փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրագործելու մասին» 2015 թվականի սեպտեմբերի 8-ի համաձայնագրով նախատեսված առանձին փաստաթղթերը հաստատելու մասին» թիվ 70 որոշման մեջ՝
ա) անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
««Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքում նշված ապրանքների մակնշման վերաբերյալ առանձին փաստաթղթերը հաստատելու մասին».
բ) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
««Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրին (այսուհետ՝ Համաձայնագիր) համապատասխան՝ «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքում նշված ապրանքների մակնշումն ապահովելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.».
գ) 1–ին կետում՝
երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«հսկիչ (նույնականացման) նշանի բնութագրերը, դրա զետեղման կարգը և հսկիչ (նույնականացման) նշանների վրա պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները.
չորրորդ և հինգերորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.
դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով՝
«11. Սահմանել, որ.
սույն որոշմամբ հաստատված ցանկում ներառված ապրանքների մնացորդների մակնշումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում.
սույն որոշմամբ հաստատված ցանկում ներառված ապրանքների մանրածախ առևտուր իրականացնող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն այդպիսի առևտրի շրջանակներում իրացված (վաճառված) ապրանքի վրա զետեղված հսկիչ (նույնականացման) նշանների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազորված) մարմնին, որի տարածքում դրանք գրանցված (հավատարմագրված) են, եթե այդպիսի տեղեկացումը նախատեսված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում դրանք գրանցված (հավատարմագրված) են։».
ե) 2-րդ կետի առաջին ու երկրորդ պարբերությունները «Համաձայնագիրը» բառից առաջ լրացնել ««Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքի մասով հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների մակնշումը ներդնելու փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրագործելու մասին» 2015 թվականի սեպտեմբերի 8-ի» բառերով.
զ) սույն որոշմամբ հաստատված՝ հսկիչ (նույնականացման) նշանի բնութագրերի, դրա զետեղման կարգի և հսկիչ նշանների վրա պարունակվող տեղեկատվության կառուցվածքին ու ձևաչափին ներկայացվող պահանջների մեջ՝
անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հսկիչ (նույնականացման) նշանի բնութագրերը, դրա զետեղման կարգը և հսկիչ (նույնականացման) նշանների վրա պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները».
1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Սույն փաստաթուղթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրին (այսուհետ՝ Համաձայնագիր) համապատասխան։».
2-րդ կետից հանել «նշված» բառը.
լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ կետով՝
«21. «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ, այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքում նշված ապրանքների մակնշման նպատակով օգտագործվում են նույնականացման հետևյալ միջոցները՝
КЕГО տարբերանշանի չիպն արտադրողի կողմից գրանցվող՝ ЯРГО տարբերանշանի չիպի եզակի սերիական համարը.
սույն փաստաթղթի VI բաժնի 3-րդ ենթաբաժնին համապատասխան ձևավորվող՝ հսկիչ (նույնականացման) նշանի նույնականացուցիչը, որը գրանցված է ЯРГО տարբերանշանում, ներկայացված է գծավոր ստվերագծային ծածկագրի տեսքով՝ Соёе-128 պայմանանշաններով, և երկչափ ստվերագծային ծածկագրի (20x20 մմ չափ ունեցող (С)Я-ծածկագիր) տեսքով ներկայացված՝ ծածկագրված տեղեկատվության մաս է կազմում։
Նույնականացման միջոցի նյութական կրիչը հսկիչ (նույնականացման) նշանն է։».
3-րդ կետում՝
հանել «մասով» բառը.
«պետք է պարունակի» բառերից հետո ավելացնել «ներկառուցված» բառը. 4-րդ կետի չորրորդ պարբերության մեջ «կազմը և ձևաչափը» բառերը փոխարինել «կազմը և կառուցվածքը» բառերով, «այդպիսի նշաններում» բառերը փոխարինել «այդպիսի նշանների վրա» բառերով.
6-րդ կետի «ա» ենթակետում «այդ նշանում» բառերը փոխարինել «այդ նշանի վրա» բառերով.
8-րդ կետի երրորդ պարբերության մեջ «նշանում» բառը փոխարինել «նշանի վրա» բառերով.
VI բաժնի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«VI. Հսկիչ (նույնականացման) նշանների վրա պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները».
10-րդ կետի «բ» ենթակետից հանել «մասով հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների մակնշումը ներդնելու փորձնական ծրագրի իրագործման ժամանակ» բառերը. նշված փաստաթղթի հավելվածում՝ համարակալված վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Հսկիչ (նույնականացման) նշանի բնութագրերի, դրա զետեղման կարգի և հսկիչ (նույնականացման) նշանների վրա պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջների հավելված».
1-ին և 2-րդ նկարներում օգտագործվող 3-րդ նշագրի նկարագրությունից հանել «մասով հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների մակնշումը ներդնելու փորձնական ծրագրի իրագործման ժամանակ» բառերը։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի ««Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքի մասով հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների մակնշումը ներդնելու փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրագործելու մասին» 2015 թվականի սեպտեմբերի 8-ի համաձայնագրով նախատեսված առանձին փաստաթղթերը հաստատելու մասին» թիվ 86 որոշման մեջ՝
ա) անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
««Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքում նշված ապրանքների մակնշման նպատակով առանձին փաստաթղթերը հաստատելու մասին».
բ) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 70 որոշմամբ հաստատված՝ հսկիչ (նույնականացման) նշաններով մակնշման ենթակա ապրանքների ցանկում ներառված՝ «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքում նշված ապրանքների՝ ««Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրին (այսուհետ՝ Համաձայնագիր) համապատասխան մակնշումն ապահովելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.».
գ) 1–ին կետում՝
երկրորդ և երրորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել՝ բացառությամբ անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցության կարգի հավելվածի, ինչպես նաև անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխանցվող տեղեկատվության կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող պահանջների հավելվածի.
լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխանցվող՝ «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքի մակնշված ապրանքների մասին տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները (այսուհետ՝ պահանջներ)։».
դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ և 12-րդ կետերով՝
«11 Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետին համապատասխան սահմանել ապրանքների մակնշման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ մակնշված ապրանքների մասին այն տեղեկությունների հետևյալ նվազագույն կազմը, որոնք հասանելի են սպառողներին և այլ շահագրգիռ անձանց (իրավաբանական և ֆիզիկական անձանց)՝
ա) ապրանքի անվանումը,
բ) ապրանքի տարատեսակը (մորթու տեսակը, գույնը, չափը, մոդելը).
գ) բրենդը.
դ) ապրանքի պատկերը (առկայության դեպքում).
ե) հսկիչ (նույնականացման) նշանի նույնականացուցիչը.
զ) ապրանքի ծագման երկիրը.
է) ապրանքն արտադրողի մասին տեղեկատվությունը (իրավաբանական անձի անվանումը կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), GLN (առկայության դեպքում))։
«12. Սահմանել, որ.
պահանջների 3-րդ կետում նշված տեղեկությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողով են ուղարկվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, իրավասու (լիազորված) մարմիններ) կողմից՝ հսկիչ (նույնականացման) նշաններ թողարկողների համապատասխան ազգային ռեեստրում փոփոխություններ կատարելու օրվանից հետո 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ.
պահանջների 4-րդ կետում նշված տեղեկություններն իրավասու (լիազորված) մարմինների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով են ուղարկվում ամեն օր՝ ավտոմատացված ռեժիմով ձևավորվող հարցման հիման վրա՝ ապրանքների մակնշման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների սերվիսների օգտագործմամբ.
պահանջների 5-րդ կետում նշված տեղեկություններն իրական ժամանակի ռեժիմով՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցով ուղարկվում են այն անդամ պետության իրավասու (լիազորված) մարմնի կողմից, որի տարածքից ապրանքն արտահանվել է մեկ այլ անդամ պետության տարածք, այդ անդամ պետության իրավասու (լիազորված) մարմնի հարցման հիման վրա։».
ե) 2-րդ կետը «Համաձայնագրի» բառից առաջ լրացնել ««Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքի մասով հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների մակնշումը ներդնելու փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրագործելու մասին» 2015 թվականի սեպտեմբերի 8-ի» բառերով.
զ) ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցով իրավասու (լիազորված) մարմինների և Հանձնաժողովի միջև փոխանցվող տեղեկատվության կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող պահանջներում՝
համարակալված վերնագիրը փոխարինել հետևյալ բովանդակությամբ հաստատման կնիք-մակագրով՝
«ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 86 որոշմամբ». |
անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխանցվող՝ «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքի մակնշված ապրանքների մասին տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները».
1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Սույն պահանջներով սահմանվում են հսկիչ (նույնականացման) նշաններ թողարկողների ընդհանուր ռեեստրի ձևավորման և վարման, վերլուծական հաշվետվությունների ձևավորման նպատակով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների (այսուհետ՝ իրավասու (լիազորված) մարմիններ) կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) փոխանցվող (ներկայացվող)՝ «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքի մակնշված ապրանքների մասին տեղեկությունների, ինչպես նաև անդրսահմանային առևտրի շրջանակներում ապրանքներն իրացնելու դեպքում իրավասու (լիազորված) մարմինների միջև փոխանցվող տեղեկությունների ձևաչափը և դրանց կազմին ու կառուցվածքին ներկայացվող ընդհանուր պահանջները։».
2-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «Fouth» բառը փոխարինել «Fifth» բառով.
3-րդ կետում «տվյալների կառուցվածքին» բառերը փոխարինել «տեղեկությունների կազմին ու կառուցվածքին» բառերով.
4-րդ կետում «տվյալների կառուցվածքին» բառերը փոխարինել «տեղեկությունների կազմին ու կառուցվածքին» բառերով, «Համաձայնագրի կատարման մոնիթորինգի և հսկողության» բառերը փոխարինել «վերլուծական հաշվետվությունների ձևավորման» բառերով.
5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5. 3-րդ աղյուսակում բերված են այն տեղեկությունների կազմին ու կառուցվածքին ներկայացվող ընդհանուր պահանջները, որոնք փոխանցվում են այն անդամ պետության իրավասու (լիազորված) մարմնի կողմից, որի տարածքից ապրանքն արտահանվել է մեկ այլ անդամ պետության տարածք, այդ անդամ պետության իրավասու (լիազորված) մարմնի հարցման հիման վրա։».
1-ին աղյուսակի անվանման մեջ «տվյալների կառուցվածքը» բառերը փոխարինել «տեղեկությունների կազմն ու կառուցվածքը» բառերով.
2-րդ աղյուսակում՝
անվանման մեջ «տվյալների կառուցվածքը» բառերը փոխարինել «տեղեկությունների կազմն ու կառուցվածքը» բառերով, «Համաձայնագրի կատարման մոնիթորինգի և հսկողության» բառերը փոխարինել «վերլուծական հաշվետվությունների ձևավորման» բառերով.
3-րդ կետի «Տարրի նկարագրությունը» սյունակում «Համաձայնագրի կատարման մոնիթորինգի և հսկողության» բառերը փոխարինել «վերլուծական հաշվետվությունների ձևավորման» բառերով.
«Տարրի անվանումը» սյունակում 3.5.2, 3.5.2.1-3.5.2.3, 3.5.2.3.1-3.5.2.3.7 ենթակետերի համարակալումը փոխարինել համապատասխանաբար 3.5.1, 3.5.1.1-3.5.1.3, 3.5.1.3.1-3.5.1.3.7 համարակալմամբ;
3-րդ աղյուսակում՝
3–րդ աղյուսակի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Աղյուսակ 3. Այն տեղեկությունների կազմն ու կառուցվածքը, որոնք փոխանցվում են այն անդամ պետության իրավասու (լիազորված) մարմնի կողմից, որի տարածքից ապրանքն արտահանվել է մեկ այլ անդամ պետության տարածք, այդ անդամ պետության իրավասու (լիազորված) մարմնի հարցման հիման վրա».
3.1.2.-րդ ենթակետի «Բազմ.» սյունակում «0..1» նշագիրը փոխարինել «1» նշագրով.
3.1.3-րդ ենթակետի «Ծանոթագրություն» սյունակում «առավ. երկարությունը՝ 100» բառերից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«տարրը փոխանցման համար պարտադիր է և նախատեսված է առևտրային միավորի սերիական գլոբալ համարի նշման համար.
տարրը կարող է չնշվել ապրանքի մնացորդների մասին տեղեկությունների փոխանցման դեպքում.»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: