ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1144-Ա
ՌՈՄԱՆՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով՝
1. Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին տրամադրել 2021-2022 և 2022-2023 թվականների աշխատանքային տարիների ամենամյա լրացուցիչ արձակուրդները՝ 8 աշխատանքային օր տևողությամբ՝ 2023 թվականի նոյեմբերի 15-24-ը ներառյալ:
2. Ռոմանոս Պետրոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
14.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
