ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1096-Ա
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 565-Լ որոշման հավելվածի 3-րդ կետի 16-րդ և 18-րդ ենթակետերը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 21-ի N 81-Ա որոշումը`
1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2022 թվականի մարտի 18-ին ստորագրված վարկային համաձայնագրով հաստատված՝ Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի համակարգումը վերապահել Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդին:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների մասին» N 544 որոշումը:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված՝ «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի գործողության ժամկետի ավարտմամբ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |