ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 894-Ա
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 20-ի N 1505-Լ որոշումը՝
1. Փոխվարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի «Վահե Դավթյանին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակի ղեկավար նշանակելու մասին» N 965-Ա, օգոստոսի 10-ի «Կարեն Իսախանյանին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խորհրդական նշանակելու մասին» N 648-Ա, հոկտեմբերի 6-ի «Աննա Գասպարյանին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խորհրդական նշանակելու մասին» N 808-Ա, նոյեմբերի 29-ի «Նվեր Պետրոսյանին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խորհրդական նշանակելու մասին» N 943-Ա, նոյեմբերի 4-ի «Արշակ Օրդուխանյանին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հասարակական հիմունքներով խորհրդական նշանակելու մասին» N 891-Ա, դեկտեմբերի 15-ի «Շուշաննա Կոստանյանին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնական նշանակելու մասին» N 1003-Ա, օգոստոսի 31-ի «Փառանձեմ Դարբինյանին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ռեֆերենտ նշանակելու մասին» N 657-Ա որոշումների վերնագրում և տեքստում «Համբարձում Մաթևոսյանի» բառերը փոխարինել «Տիգրան Խաչատրյանի» բառերով:
2. Փոխվարչապետի 2022 թվականի մարտի 25-ի «Արման Սարգսյանին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խորհրդական նշանակելու մասին» N 212-Ա, փետրվարի 10-ի «Կարեն Հարությունյանին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնական նշանակելու մասին» N 76-Ա, մարտի 9-ի «Հրայր Հովակիմյանին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ռեֆերենտ նշանակելու մասին» N 179-Ա, հունվարի 18-ի «Նելլի Ավետիսյանին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ռեֆերենտ նշանակելու մասին» N 4-Ա որոշումների վերնագրում և տեքստում «Համբարձում Մաթևոսյանի» բառերը փոխարինել «Տիգրան Խաչատրյանի» բառերով։
3. Փոխվարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 2-ի «Գևորգ Բարսեղյանին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնական նշանակելու մասին» N 945-Ա և 2022 թվականի մարտի 4-ի «Անի Ավետյանին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնական նշանակելու մասին» N 157-Ա որոշումների վերնագրում և տեքստում «Համբարձում Մաթևոսյանի օգնական» բառերը փոխարինել «Տիգրան Խաչատրյանի օգնական» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
21.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |