ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2022 թվականի N 1921-Ա
ԶԱՔԱՐԻ ՋՈՆ ՋՈՆ ՄԻՔԱՅԵԼԻ ԹԱՎԻԹՅԱՆԻՆ ԵՎ ԳԵՈՐԳԻ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՊՈԴԿՈԼԶԻՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով և 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել՝
1) Զաքարի Ջոն Ջոն Միքայելի Թավիթյանին (ծնվ.՝ 1999 թվականի փետրվարի 17-ին, բնակության վայրը՝ քաղ. Երևան, Աբովյան 9).
2) Գեորգի Վլադիմիրի Պոդկոլզինին (ծնվ.՝ 1999 թվականի մայիսի 27-ին, բնակության վայրը՝ քաղ. Երևան, Աբովյան 9):
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |