ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2022 թվականի N 1323-Ա
ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ և 145-րդ հոդվածի 1-ին ու «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Ավետիս Համբարձումի Վարոսյանի կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված և «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով, թիվ 05100011/090222/0004423 ապրանքների հայտարարագրով ձևակերպված, ընդհանուր 6.6 կգ բրուտտո քաշով, 82,987 դրամ մաքսային արժեքով, ոչ էլեկտրական լուսավորող սարքերը CYALUME (200 հատ) (այսուհետ` գույք)` որպես պետական սեփականություն փոխանցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարիքների համար օգտագործելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն ապահովել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
24.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |