ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 2020 թվականի |
թիվ 161 |
քաղ. Մոսկվա |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ 4120-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի՝ 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված` Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի 4120-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությունում «իսկ ամբողջական ԱՀ-ում՝ «ПВД»» բառերը փոխարինել «ամբողջական ԱՀ-ում՝ «ПВД», իսկ ապրանքների մատակարարումն ավարտելիս՝ «ПДЗ»» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի փետրվարի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: