ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2010 թվականի N 1114-Ա
ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 299-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
(նախաբանը խմբ. 23.09.21 N 1050-Ա)
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին (համաձայնությամբ) նշանակել Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարիչ:
(1-ին կետը փոփ. 11.02.11 N 99-Ա, 15.05.13 N 348-Ա, 27.05.14 N 489-Ա, 04.10.16 N 908-Ա, 19.06.18 N 800-Ա, 23.06.20 N 736-Ա)
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանին նշանակել Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարչի փոխարինող անձ (փոխկառավարիչ):
(2-րդ կետը փոփ. 19.06.18 N 800-Ա, 23.09.21 N 1050-Ա, 08.02.23 N 138-Ա)
3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ վարչապետի 2008 թվականի մայիսի 30-ի N 299-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 9 |