ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2008 թվականի N 1012-Ա
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 814-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և Հայաստանում նախնական մասնագիտական (արհեստագործական) ու միջին մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում բարեփոխումներն առավել արդյունավետ դարձնելու, ինչպես նաև համակարգի հետագա զարգացումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի նոյեմբերի 21-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 814-Ա որոշումը:
| 
 Հայաստանի Հանրապետության վարչապետ  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
 2008 թ. դեկտեմբերի 11 Երևան  | 
| 
 Հավելված  | 
ԿԱԶՄ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
| Վ. Դումանյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար (խորհրդի նախագահ) | 
| Ռ. Սարգսյան | - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ) | 
| Ա. Գևորգյան | 
 - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական (խորհրդի նախագահի տեղակալ)  | 
| 
 Ժ. Անդրեասյան  | 
 - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)  | 
| Վ. Տերտերյան | 
 - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ  | 
| Ռ. Գևորգյան | 
 - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ  | 
| Գ. Մակարյան | - Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ) | 
| Գ. Գալստյան | - Հայաստանի շինարարների միության նախագահ (համաձայնությամբ) | 
| Ս. Չիբուխչյան | - Հայաստանի գործատուների հանրապետական միության «Արմենպակ» գործատուների ճյուղային միության նախագահ (համաձայնությամբ) | 
| Մ. Մարկոսյան | 
 - «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն  | 
| Ա. Վարդանյան | 
 - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)  | 
| Ա. Ալեքսանյան | 
 - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)  | 
| Վ. Ամիրյան | - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջազգային համագործակցության բաժնի պետ (համաձայնությամբ) | 
| Հ. Ջհանգիրյան | - Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ) | 
| Հ. Դանիելյան | 
 - Հայաստանի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)  | 
| Է. Փահլևանյան | 
 -Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)  | 
| Լ. Հակոբյան | - Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ | 
| Գ. Ղարիբյան | 
 - Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)  | 
| Է. Մանասերյան | 
 - Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կազմակերպաուսումնական կենտրոնի ղեկավար  | 
| Կ. Ալոյան | 
 - «Էլեկտրաարհմիություն» արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)  | 
| Ա. Պողոսյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության ՄԿՈՒ քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ (խորհրդի քարտուղար) |