ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2018 թվականի |
թիվ 73 |
քաղ. Մոսկվա |
ԱՀԿ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 4-րդ կետին համապատասխան և «Բազմակողմ առևտրային համակարգի շրջանակներում Մաքսային միության գործունեության մասին» 2011 թվականի մայիսի 19-ի պայմանագրի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ հավելվածի համաձայն:
2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) ծանոթագրությունները՝
լրացնել հետևյալ բովանդակությամբ 25Դ-28Դ ծանոթագրություններով՝
«25Դ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 73 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կիրառվում է Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 5%-ի չափով։
26Դ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 73 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կիրառվում է Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 6,5%-ի չափով։
27Դ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 73 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կիրառվում է Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 3%-ի չափով։
28Դ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 73 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կիրառվում է Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 8%-ի չափով։».
լրացնել հետևյալ բովանդակությամբ ЗЗԴ-44Դ ծանոթագրություններով՝
«33Դ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 73 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կիրառվում է Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 10%-ի չափով։
34Դ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 73 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կիրառվում է Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 7,5%-ի չափով։
35Դ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 73 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կիրառվում է Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 12,5%-ի չափով։
36Դ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 73 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կիրառվում է Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 15%-ի չափով։
37Դ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 73 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կիրառվում է Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 9%-ի չափով։
38Դ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 73 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կիրառվում է Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 13%-ի չափով։
39Դ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 73 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կիրառվում է Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 10%-ի չափով, սակայն 1 հատի համար՝ 1,5 եվրոյից ոչ պակաս։
40Դ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 73 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կիրառվում է Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 7%-ի չափով։
41Դ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 73 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կիրառվում է Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 12%-ի չափով։
42Դ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 73 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կիրառվում է Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 14%-ի չափով։
43Դ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 73 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կիրառվում է Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 15%-ի չափով՝ դրան գումարելով 0,17 եվրո՝ 1 կգ-ի համար։
44Դ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 73 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կիրառվում է Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 10%-ի չափով՝ դրան գումարելով 0,08 եվրո՝ 1 կգ-ի համար։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: