600.0295.23.08.23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
23 օգոստոսի 2023 թվականի |
N 295-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 169-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգի 4-րդ կետի`
1) 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) 5150-5350ՄՀց, 5470-5875ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 100մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), լոկալ ցանցերի սարքավորումների օգտագործման համար (միայն շենքերի ներսում, ինչպես նաև օդանավերում` թռիչքի բոլոր փուլերում)՝ օգտագործելով հաճախականության դինամիկ ընտրություն (DFS) և հաղորդչի հզորության հսկողություն (TPC),».
2) 18-րդ ենթակետում «19,7» թիվը փոխարինել «17,7» թվով, իսկ «29,5» թիվը՝ «27,5» թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. ԲաղրամՅԱՆ |
23 օգոստոսի 2023 թ. ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2023 թվական: