ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հուլիսի 2016 թվականի |
թիվ 86 |
քաղ. Մոսկվա |
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱՊԱԿԵԱՄԲԱՐՁԻՉՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
(նախաբանը փոփ. ԵՏՀԿ 29.11.21 թիվ 160)
1. Ավտոմոբիլի դռան ապակին բարձրացնելու (իջեցնելու) միջոցով ավտոմեքենայի պատուհանը փակելու (բացելու) համար նախատեսված էլեկտրական ապակեամբարձիչները՝ կազմված այնպիսի հիմնական բաղադրիչներից, ինչպիսիք են հաստատուն հոսանքի էլեկտրական շարժիչները, ռեդուկտորը, ապակին բարձրացնելու (իջեցնելու) մեխանիզմը, դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8479 89 970 7 ստորաենթադիրքում՝ Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան:
(1-ին կետը փոփ. ԵՏՀԿ 29.11.21 թիվ 160)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական |
Կ. Մինասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: