ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1449-Ա
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի N 1777-Ն որոշման հավելվածի 9-րդ կետը՝
1. 2022 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական օդանավի հետ տեղի ունեցած ավիացիոն պատահարի քննությունն անհապաղ կազմակերպելու և վարելու նպատակով նշանակել հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) հետևյալ կազմով՝
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար | - հանձնաժողովի նախագահ |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (տրանսպորտի ոլորտը համակարգող) | - հանձնաժողովի նախագահի տեղակալ |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ | - հանձնաժողովի անդամներ |
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ | |
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ | |
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ | |
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ | |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության փորձագետ | - հանձնաժողովի քարտուղար |
2. Հանձնաժողովի նախագահին՝
1) ըստ անհրաժեշտության` հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել համապատասխան մասնագետների.
2) հանձնաժողովի իրականացրած քննության արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
05.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |