ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
12 դեկտեմբերի 2012 թվականի |
թիվ 275 |
Մոսկվա |
ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ «ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 008/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 008/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ (ՀԱՎԱՍՏՈՒՄ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ՝ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել Կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագիրը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Նախագահ՝ |
Վ. Բ. Խրիստենկո |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 275 որոշմամբ |
ԾՐԱԳԻՐ
կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)
Հա-մարը ը/կ |
ՍՄԴ ծածկագիրը |
Միջպետական ստանդարտի նախագծի անվանումը: Աշխատանքների տեսակները |
Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տարրերը |
Մշակման ժամկետը |
Մաքսային միության անդամ պետություն՝ պատասխանատու մշակող | |
սկիզբը |
ավարտը | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
97.200.50 |
Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ. Մաս 1. Մեխանիկական և ֆիզիկական հատկանիշները. ԳՕՍՏ-ի մշակում. EN 71-1:2011-ի ընդունում |
4-րդ հոդվածի |
2013 թվական |
2014 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
2 |
97.200.50 |
Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ. Մաս 4. Հավաքածուներ՝ քիմիական փորձերի և համանման պարապմունքների համար. ԳՕՍՏ-ի մշակում. EN 71-4:2009-ի ընդունում |
4-րդ հոդվածի 3.4 կետ, հավելված թիվ 2 |
2013 թվական |
2014 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
3 |
97.200.50 |
Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ. Մաս 5. Խաղերի լրակազմեր (հավաքածուներ), որոնք ներառում են քիմիական նյութեր և չեն դասվում քիմիական փորձերի համար նախատեսված հավաքածուների շարքին ԳՕՍՏ-ի մշակում. EN 71-5:1993-ի ընդունում |
4-րդ հոդվածի 3.3 և 3-4 կետեր, թիվ 2 հավելված |
2013 թվական |
2014 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
4 |
97.200.50 |
Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ. Մաս 7. Մատներով նկարելու ներկեր. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ. ԳՕՍՏ-ի մշակում. EN 71-7:2002-ի ընդունում |
4-րդ հոդվածի |
2013 թվական |
2014 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
5 |
97.200.50 |
Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ. Մաս 8. Ճոճանակներ, բլրակներ և նման խաղային սարքավորումներ՝ փակ և բացօթյա տարածքներում ակտիվ հանգստի համար ԳՕՍՏ-ի մշակում. EN 71-8:2011-ի ընդունում |
4-րդ հոդվածի |
2013 թվական |
2014 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
6 |
97.200.50 |
Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և փորձարկման մեթոդներ Դյուրավառություն. ԳՕՍՏ ԻՍՕ 8124-2-2001-ի վերանայում՝ ISO 8124-2:2007-ի հիման վրա |
4-րդ հոդվածի |
2013 թվական |
2014 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
7 |
97.200.50 |
Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և փորձարկման մեթոդներ. Երեխայի առողջության համար վնասակար տարրերի արտազատում. ԳՕՍՏ ԻՍՕ 8124-3-2001-ի վերանայում. ISO 8124-3:2010-ի ընդունում |
4-րդ հոդվածի 3.3 կետ, հավելված թիվ 2 |
2013 թվական |
2014 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
8 |
97.200.50 |
Խաղալիքներ էլեկտրական. Անվտանգության պահանջներ. ԳՕՍՏ-ի մշակում. IEC 62115:2011-ի ընդունում |
4-րդ հոդվածի |
2013 թվական |
2014 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
9 |
97.200.50 |
Լազերային արտադրատեսակների անվտանգություն. Մաս 1. Սարքավորումների դասակարգումը և դրանց ներկայացվող պահանջները. ԳՕՍՏ-ի մշակում. IEC 60825-1:2007-ի ընդունում |
4-րդ հոդվածի |
2013 թվական |
2014 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական: