ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2018 թվականի |
թիվ 79 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 134-րդ կետին և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 166 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին համապատասխան՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մասին տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնելու կարգի հավելվածում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 79 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին համապատասխան՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մասին տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնելու կարգի հավելվածում կատարվող
1. 3-րդ դիրքում՝ 6-րդ սյունակում «20.17.31.2» թվերը փոխարինել «20.17.32.2» թվերով:
2. 8-րդ դիրքում՝ 6-րդ սյունակում «20.17.41.1» թվերը փոխարինել «20.17.42.1» թվերով:
3. 9 դիրքում՝ 6-րդ սյունակում «20.17.41.2» թվերը փոխարինել «20.17.42.2» թվերով, «20.17.41.3» թվերը փոխարինել «20.17.42.3» թվերով։
4. 11-րդ դիրքում`
ա) 5-րդ սյունակում «մաքսատուրքի (20хх վճարի տեսակ)» բառերը փոխարինել «ներմուծման մաքսատուրքի (2010 վճարի տեսակի ծածկագիրը՝ այն հարկերի, վճարների և այլ վճարումների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին*)».
բ) 6-րդ սյունակում «20.17.39.2» թվերը փոխարինել «20.17.40.2» թվերով:
5. 12-րդ դիրքում`
ա) 5-րդ սյունակում «, որոնք օգտագործվում են մաքսային հայտարարագրման ժամանակ» բառերը հանել.
բ) 6-րդ սյունակում «20.17.37.1» թվերը փոխարինել «20.17.38.2» թվերով, «20.17.37.3» թվերը փոխարինել «20.17.38.3» թվերով։
6. Լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
«13. TR |
թվային |
17.2 |
47 |
որպես խթանող պաշտպանական միջոց կիրառվող՝ հաշվեգրված տուրքի գումարը (գումարը նշվում է ԱՄՆ դոլարով՝ ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող փոխարժեքով), որի համար նշված է 2110 վճարի տեսակի ծածկագիրը՝ այն հարկերի, վճարների և այլ վճարումների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին* |
20.17.40.2 catESAD_cu:Payment Amount»: |
7. «*» նշանով տողատակի ծանոթագրության մեջ «հայտարարագրերի» բառը փոխարինել «փաստաթղթերի» բառով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: