ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 օգոստոսի 2022 թվականի N 1194-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ քաղաք Երևան, Էրեբունի, Տիգրան Մեծի պողոտա 65ա շենք 1/4 հասցեում գտնվող՝ 98027.0 դրամ սկզբնական արժեքով, 78.3 քառ. մետր մակերեսով տարածքը, Տիգրան Մեծի պողոտա 65ա շենք, 2/4 հասցեում գտնվող՝ 66102.0 դրամ սկզբնական արժեքով, 52.8 քառ. մետր մակերեսով վարչական շենքը, Տիգրան Մեծի պողոտա 65ա շենք, 3 հասցեում գտնվող՝ 525 563 դրամ սկզբնական արժեքով, 419.8 քառ. մետր մակերեսով տարածքը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0756 հա ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասը (սեփականատիրոջ բաժնեմասը 0.0756 հա մակերեսով հողամասի նկատմամբ կազմում է համապատասխանաբար՝ 783/48863, 528/48863 և 4198/48863) (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը՝ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տեղակայման նպատակով։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում, իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում լուծել «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հետ 2004 թվականի հոկտեմբերի 22-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 4/004 պայմանագիրը՝ լուծման հետ կապված ծախսերն իրականացնելով «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
04.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |