ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԲԱՂՐԱՄՅԱՆ/ՎԱՂ./ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«12» հոկտեմբեր 2020 թվական N 18-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ/ՎԱՂ./ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 33-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի 166-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետը և 4-րդ աղյուսակի 15-րդ կետը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇԵՑ
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի /Վաղ./ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 06-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան/Վաղ./ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» 37-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝ համաձայն հավելվածի.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ`
1. Ախվերդյան Օնիկ 2. Ավետիսյան Աղվան 3. Գալստյան Տիգրան 4. Կարապետյան Լևոն 5. Կարապետյան Հայկ 6. Հարությունյան Դավիթ 7. Հովսեփյան Ռշտունի 8. Սմոյան Սմո 9. Քամալյան Էդգար |
կողմ` 9 |
դեմ` 0 |
ձեռնապահ` 0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Գ. ՄԻՐԶՈՅԱՆ |
2020 թվականի հոկտեմբերի «12» Բաղրամյան/Վաղ./ համայնք |
Հավելված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ /ՎԱՂ./ համայնքի ավագանու 2020 թվականի ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ի թիվ 18-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
1. «Պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաներ» /նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ պայմանավորված ֆինանսական փոխհատուցում/ եկամուտ նախատեսել 2297800 ՀՀ դրամ և նախատեսել`
1.1. 01/1/1 խումբ ենթախմբի 4112 հոդվածին։
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ |
Է. ՄԱՐԳԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|