Գլխավոր տեղեկություն
Номер
ԲԴԽ-98-Ն-37
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (06.12.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 05.12.2023
Принят
Բարձրագույն դատական խորհուրդ
Дата принятия
04.12.2023
Подписан
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Дата подписания
04.12.2023
Дата вступления в силу
06.12.2023

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-98-Ն-37

2023 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Որոշում է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակի 11-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Շենգավիթ» բառը փոխարինել «Աջափնյակ-1» բառով, իսկ «Դատավոր» սյունակի «Մարգարյան Վաչե Վանիկի» բառերը փոխարինել «Մարիկյան Ռազմիկ Լևոնի» բառերով,

2) Որոշման 1-ին հավելվածի 6-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Վեդի» բառը փոխարինել «Մասիս» բառով, իսկ «Սպասարկման տարածք» սյունակի «Վեդու» բառը փոխարինել «Մասիսի» բառով,

3) Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին և 2-րդ կետերի «Սպասարկման տարածք» սյունակների «Գավառի, Մարտունու և Վարդենիսի վարչական տարածքներ, հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործերով և վճարման կարգադրություններով՝» բառերը հանել,

4) Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Սևանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունու և Վարդենիսի վարչական տարածքներ, հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործերով և վճարման կարգադրություններով՝» բառերը հանել,

5) Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Ճամբարակի և Սևանի վարչական տարածքներ, հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործերով և վճարման կարգադրություններով՝» բառերը հանել,

6) Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակը լրացնել «քաղաք Ճամբարակ» բառերով, «Սպասարկման տարածք» սյունակը լրացնել «Գեղարքունիքի մարզի վարչական տարածք» բառերով, «Դատավոր» սյունակը լրացնել «Մանուչարյան Մարտին Ալեքսանդրի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակը լրացնել «Քաղաքացիական/հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործեր և վճարման կարգադրություններ» բառերով,

7) Որոշման 4-րդ հավելվածի աղյուսակի 20-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Հովհաննիսյան Կարեն» բառերով,

8) Որոշման 4-րդ հավելվածի աղյուսակի 21-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Մարգարյան Վաչե» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Կ. Անդրեասյան

 

2023 թ. դեկտեմբերի 4

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան