ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԱՐԵՎԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«15» ապրիլի 2021 թվական N 10-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 34-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով և 33-րդ հոդվածի 4-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արևիկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արևիկ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 34-Ն որոշման հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ավագանու անդամներ
|
կողմ
|
դեմ
|
1. Բեգլարյան Ջիվան 2. Ղարիբյան Ղուկաս 3. Գրիգորյան Գագիկ 4. Ալոյան Ալի 5. Շահնազարյան Հակոբ 6. Սիմոնյան Սարգիս 7. Արմենակյան Շավարշ 8. Ստեփանյան Վարդուհի 9. Բաղդասարյան Կարինե |
Համայնքի ղեկավար`
2021 թվական ապրիլի 15 Գ. Արևիկ |
Գ. Ծատուրյան
|
ՀԱՎԵԼՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ԱԱՐԶԻ ԱՐԵՎՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 10-Ն ՈՐՈՇՄԱՆ |
1. Վարչական բյուջեի եկամտային մասում՝
1) ՀՀ 2021 թվականի պետական բյուջեից «Արմավիրի մարզի Արևիկ համայնքի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ին տրվել է 1525,3 հազար դրամ սուբվենցիա, բյուջեի եկամտային մասում 1257 (պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ) տողում 0,0 թիվը փոխարինել 1525,3 հազար թվով: Համապատասխանաբար վարչական բյուջեի ծախսային մասում 09 բաժնի 05 խումբ 1 դասի 4637 հոդվածի 0.0 թիվը փոխարինել 1525,6 հազար թվով։
2) Հաստատել վարչական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը՝ ընդամենը 7 671,0 հազար դրամ, ֆոնդային բյուջեի ազատ մնացորդը՝ 962.0 հազար դրամ, ընդամենը 8 633,0 հազար դրամ, և ամբողջությամբ ուղղել ֆոնդային բյուջե և
04 բաժնի 02 խումբ 4 դասի 5112 հոդվածի 0.0 թիվը փոխարինել 6500,0 հազար թվով,
04 բաժնի 02 խումբ 4 դասի 5134 հոդվածի 0.0 թիվը փոխարինել 530,0 հազար թվով,
06 բաժնի 04 խումբ 1 դասի 5129 հոդվածի 0,0 թիվը փոխարինել 400,0 հազար թվով,
01 բաժնի 01 խումբ 1 դասի 5122 հոդվածի 0.0 թիվը փոխարինել 600.0 հազար թվով,
06 բաժնի 03 խումբ 1 դասի 5113 հոդվածի 0.0 թիվը փոխարինել 603.0 հազար թվով։
3) Վարչական բյուջեի ծախսային մասում՝
04 բաժին 3 խումբ 2 դասում 4269 հոդվածում 950.0 թիվը փոխարինել 0.0 թվով,
04 բաժին 3 խումբ 2 դասում 4239 հոդվածում 0.0 թիվը փոխարինել 950.0 թվով,
01 բաժին 0 խումբ 1 դասում 4841 հոդվածում 3750.0 թիվը փոխարինել 0.0 թվով,
01 բաժին 3 խումբ 3 դասում՝ 4232 հոդվածում 180.0 թիվը փոխարինել 290.0 թվով,
06 բաժին 4 խումբ 1 դասում 4269 հոդվածում 900.0 թիվը փոխարինել 950.0 թվով,
01 բաժին 1 խումբ 1 դասում 4241 հոդվածում 300.0 թիվը փոխարինել 1000.0 թվով,
01 բաժին 6 խումբ 1 դասում 4264 հոդվածում 950.0 թիվը փոխարինել 990.0 թվով,
11 բաժին 1 խումբ 2 դասում 4891 հոդվածում 3441.0 թիվը փոխարինել 6291.0 թվով,
4) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարել 6291,0 հազար դրամ հատկացում, որից 1797,0 դրամը ուղղել 06 բաժին 3 խումբ 1 դասի 5113 հոդվածին՝ 603.0 թիվը փոխարինելով 2400.0 թվով, իսկ 4494.0 դրամը՝ 04 բաժին 3 խումբ 2 դասում 5129 հոդվածին՝ 0,0 թիվը փոխարինելով 4494,0 թվով։
11 բաժին 1 խումբ 2 դասում 4891 հոդվածում 6291.0 թիվը փոխարինել 0,0 թվով։
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մայիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|