Գլխավոր տեղեկություն
Номер
N 704-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.10.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
11.10.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
11.10.2023
Дата вступления в силу
12.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 704-Ա

 

«ՏԵՂԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԱՆՁԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամի կողմից իրականացվող՝ 5,500,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մանկական խաղահրապարակի տեղադրում Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 05540069) «Մագնոն Ա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 05554853) 2023 թվականի օգոստոսի 24-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկական խաղահրապարակի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 5,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

11.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 704-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԱՆՁԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրում տեղադրվելու է մանկական խաղահրապարակ, որի նպատակն է խրախուսել առողջ ապրելակերպը, բարձրացնել հետաքրքրությունը մանուկների առօրյայում, տրամադրել այլընտրանքային զբաղվածության հնարավորություն, բարեկարգել շրջակա միջավայրը։

Խաղահրապարակը լինելու է համապատասխան ժամանակակից պահանջներին՝ գրավիչ, օգտակար մկանային համակարգի, վեստիբուլյար ապարատի համար, քանի որ բնակավայրում առկա խաղահրապարակի սարքավորումները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում գործող ապահովության և անվտանգության չափանիշներին, ինչպես նաև սակավ են բնակավայրի մանուկների թվաքանակի համար։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Կարեն Վարդգեսի Վարդանյան, անձնագիր՝ АТ0413249, տրված 038, վավեր է մինչև 10․03․2030, Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, քաղ. Իջևան, Մետաղագործների փողոց, շենք 8, բնակարան 24

4.

Ծրագիրը կատարողը

«Տեղական Ժողովրդավարության Գրասենյակ» հիմնադրամ, (Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Վարդանանց հրապարակ 1, ՀՎՀՀ՝ 05540069)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքար բնակավայր, սոցիալական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

5,500,000 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Իջևանի համայնքապետարան (Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, քաղ. Իջևան, Երևանյան փողոց, շենք 6, ՀՎՀՀ՝ 07625464)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի հոկտեմբերի 9-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 30-ը։

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի բացօթյա մանկական խաղահրապարակի համար ձեռք է բերվելու և տեղադրվելու թվով 8 խաղասարք` 5,500,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հոկտեմբերի 9-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 30-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Թվով 8 խաղասարքի պատվիրման, տեղափոխման, տեղադրման աշխատանքների իրականացում՝ 5, 500,000 դրամ՝

1․ Ճոճանակ՝ 4 տեղ – 172,000 դրամ

2․ Պտույտ – 400,000 դրամ

3․ Շղթաներով փոքր ճոճանակ – 200,000 դրամ

4․ Տարզան – 1,070,000 դրամ

5․ Սահարան – 400,000 դրամ

6․ Շղթաներով ճոճանակ – 453,000 դրամ

7․ Վիգվամ – 665,000 դրամ

8․ Հեքիաթ – 2,140,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Իջևանի տեղական ինքնակառավարման մարմինների, Գանձաքար բնակավայրի հետ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը

համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

11.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան