Գլխավոր տեղեկություն
Номер
N 684-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.10.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
06.10.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
06.10.2023
Дата вступления в силу
07.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 684-Ա

 

«ԳԻՏԵԼԻՔԱՀԵՆՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Իսպանիայից անհատ բարերար Արթուր Եսայանի կողմից Հայաստանի Հանրապետության մարզային բուժհաստատություններին անհատույց հանձնելու նպատակով «Գիտելիքահենք հասարակություն» գիտակրթական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված 15 հատ օգտագործված բժշկական օդափոխության սարքերի (11,055 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 43 եվրո, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:

2. «Գիտելիքահենք հասարակություն» գիտակրթական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն և բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

06.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան